Հա

Համայնք

«Անտառային վարազներ» ֆուտբոլային թիմի 12 դպրոցականների ու նրանց մարզչի պատմութիւնը ներկայացնող թայլանդական ֆիլմը, որոնք երկու շաբաթից աւելի մնացել էին Թհամ Լուանգի քարանձաւում, սկսելու են նկարահանել նոյեմբերին:

Published in Մշակոյթ

Համագումարի բացման նիստում ներկայ էր գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, որը նախ յանուն Ասիայի խորհրդի Գործադիր վարչութեան եւ ընդհանուր քարտուղարի ողջունեց բոլորին՝ շեշտելով համագումարի կարեւորութիւնը. «Պատմութիւնը ցոյց է տւել, որ հնուց ի վեր կինը կարեւոր եւ անփոխարինելի դեր է կատարել մարդկութեան պատմութեան մէջ եւ այսօր էլ կնոջ դերը վճռական է արդի ընկերութեան կեանքում»,- ասաց Սրբազան Հայրը:

Published in Թեհրան

Ասիայի Եկեղեցիների խորհրդի (CCA) Ընդհանուր քարտուղարութիւնը խորհրդի հիմնադրութեան 60-ամեակի առիթով եւ առաւել զարկ տալու համար միջեկեղեցական շարժումին, կազմակերպեց միջազգային մի խորհրդակցութիւն «Դէպի վերաշխուժացում միջեկեղեցական յարաբերութեան շարժման Ասիայում» թեմայով Չիանկմայ քաղաքում, Թայլանդ, որտեղ է նաեւ խորհրդի կենտրոնը։

Published in Համայնք

Ասիայի Եկեղեցիների խորհրդի CCA նորընտիր Գործադիր յանձնախումբը (Executive Committee) հոկտեմբերի 12-ից 16-ը Բանգկոկում՝ Թայլանդ գումարեց իր անդրանիկ նիստը:
Սոյն ժողովին մասնակցեց Տ. Սեպուհ արք. Սարգսեանը՝ որպէս Գործադիր յանձնախմբի անդամ ներկայացնելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը եւ Հայոց Եկեղեցին Իրանում:

Published in Հասարակական

Թայլանդի ոստիկանութիւնը հաստատել է Բանգկոկում տեղի ունեցած ահաբեկչութեան գործում ազգութեամբ թուրք Ադեմ Քարադաղի անմիջական, չմիջնորդաւորւած մասնակցութիւնը, յայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Հաստատւած է, որ Ադեմն է եղել դեղին մարզաշապիկով տղամարդը, որին տեսել էին տեսահսկման տեսախցիկների ձայնագրութիւններում, այդ մասին յայտնել են թէ՛ ականատեսները, թէ՛ ինքն անձամբ»,- ասել է ոստիկանութեան ներկայացուցիչ Խրաիւտ Տաւորնսիրին:

Published in Քաղաքական

Մոտոցիկլետով մահապարտ ահաբեկիչը երէկ՝ օգոստոսի 17-ի երեկոյեան ահաբեկչական գործողութիւն է իրականացրել Թայլանդի մայրաքաղաքում: «ՏԱՍՍ»-ը յայտնում է, որ Բանգկոկի կենտրոնի տաճարներից մէկի մօտ ռումբ է պայթեցւել: Այնտեղ հաւատացեալները աղօթելիս են եղել հինդուիստական Էրովան աստծուն: Մօտակայքում նաեւ առեւտրի կենտրոն է, որը միշտ մարդաշատ է:

Published in Քաղաքական

Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացւող «Աշխարհի Մուայ Թայ» (Թայլանդական բռնցքամարտ) առաջնութեանը ԼՂՀ-ի Մարտարւեստների Ասոցացիայի սան, Ստեփանակերտի քաղաքապետարանին կից մանկա-պատանեկան մարզադպրոցի (տնօրէն՝ Էմիս Յովհաննիսեան) Մուայ Թայ խմբի մարզիկ, Դաւիթ Հայրապետեանը (մարզիչ՝ Գարեգին Աղաբալեան) դարձել է աշխարհի չեմպիոն:

Published in Մարզական

Թայլանդում մինչեւ 2019 թւականը կը յայտնւի աշխարհում ամենաբարձր շէնքերից մէկը եւ ամենաբարձրը՝ հարաւարեւելեան Ասիայում: Այս մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է տեղական կառուցապատող ընկերութիւնը, որը մտադրւել է Բանգկոկում կառուցել 615 մետր բարձրութեամբ երկնաքեր:

Published in Այլ

2015 թ. յունւարի 10-ին Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում Հեռաւոր Արեւելքի հայկական համայնքները միասին տօնեցին Սուրբ Ծնունդը:
Թայլանդում հայկական պատարագ մատուցւեց Տ. Հայկազուն եպս. Նաջարեանի առաջնորդութեամբ:
Եպս. Նաջարեանը նշեց, որ յուզումնալից է տեսնել Հեռաւոր Արեւելքի տարբեր վայրերից ժամանած հայորդիների, որոնք ամուր են պահում իրենց նախնիների հաւատքը:

Published in Հասարակական

Իրանի Հայոց Եկեղեցին, հովանաւորութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան, 2010-ից անդամակցել է ԱԵԽ-ին՝ որպէս լիիրաւ անդամ եւ ունի իր ներկայացուցիչները՝ խորհրդի միաւորներում:
Արդարեւ, Ընդհանուր վարչութիւնը իր հերթական ժողովը գումարեց Թայլանդի Ջիանգ Մայ քաղաքում 24-28 փետրւարին. ժողովին մասնակցեց թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, որին իր գործուն մասնակցութիւնը բերեց:

Published in Համայնք
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։