Հա

Համայնք

Շաբաթւայ երեքշաբթի օրերին, Մեծ պահքի առիթով, եկեղեցիներում տեղի ունեցող Արեւագալի ժամերգութիւններից, երեքշաբթի 2 ապրիլ 2019-ին, Ս. Աստւածածին եկեղեցում, Արեւագալի ժամերգութեան նախագահեց գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, քահանայ հայրերը ու հաւատացեալ ժողովուրդը:

Published in Թեհրան

Իրանի Ազգային արխիւի եւ գրադարանի կազմակերպութեան տնօրէնը, Ս. Ծննդեան տօնի կապակցութեամբ, այցելել է Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակում գտնւող «Արտակ Մանուկեան» թանգարանն ու գրադարանը:

Published in Թեհրան

Յունւարի 11-ին կանանց եւ ընտանիքի հարցերով Հանրապետութեան նախագահի տեղակալ դոկտ. Մասումէ Էբթեքարն այցելել է Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցի:

Published in Թեհրան

Այս տարի Ս. Աստւածածնայ Երից ամաց ի տաճարն Ընծայման Տօնի առիթով, երկօրեայ ուխտագնացութիւն եւ կրօնական յատուկ արարողութիւններ կատարւեցին Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցում, նոյեմբերի 20 եւ 21-ին: 

Երկուշաբթի երեկոյեան, հսկումի արարողութեան նախագահեց եւ յաւուր պատշաճի քարոզեց առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, իսկ երեքշաբթի, 21 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամերգութիւնից յետոյ, Սուրբ եւ Անմահ Պատարագը մատոյց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը:

Published in Թեհրան

Թւականիս կիրակի, 29 հոկտեմբերի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ս. Աստւածածին եկեղեցու Եկեղեցական խորհրդի անդամներին:

Published in Թեհրան

Հինգշաբթի, 12 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ս. Աստւածածին եկեղեցու Եկեղեցական խորհրդի անդամներին:

Published in Թեհրան

Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցու գմբէթի եւ այլ մասերի վերանորոգութիւնների փուլն աւարտւեց: Սոյն առիթով, ուրբաթ 15 սեպտեմբեր 2017-ի առաւօտեան, նոյն եկեղեցում սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց ձեռամբ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի։

Published in Թեհրան

Օգոստոսի 5-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն այցելեց Ս. Աստւածածին եկեղեցին, որտեղ եկեղեցում նորոգութիւններ են ընթանում։ 

Published in Թեհրան

Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցու նորոգութիւնների նպատակով, եկեղեցու նախկին շրջանի Եկեղեցական խորհրդի ատենապետ Յովիկ Բեգլարեանը հանդիպումներ է ունեցել Թեհրանի քաղաքապետարանի 12-րդ շրջանի, թիւ 1 թաղամասի գրասենեակի հետ, այս գրասենեակի օժանդակութիւնն ստանալու համար: 

Published in Թեհրան

Ապրիլի 4-ին, Մեծ Պահքի 6-րդ շաբաթւան, Ս. Աստւածածին եկեղեցում կատարւեց Արեւագալի ժամերգութիւն, որին ներկայ էին թեմիս առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, քահանայ հայրերն ու հաւատացեալ ժողովրդը:

Published in Թեհրան
Էջ 1, 5-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։