Հա

Համայնք

Երէկ, յունւարի 4-ին, Թեհրանի քաղաքապետարանի եւ «Միլադ» աշտարակի համալիրի նախաձեռնութեամբ Թեհրանի քրիստոնեայ հայ եւ ասորի համայնքների նահատակների ընտանիքների մասնակցութեամբ Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով տեղի ունեցաւ տօնական մի երեկոյթ:

Published in Համայնք

Եկեղեցու մուտքի մօտ քաղաքապետին ինչպէս նաեւ 7-րդ քաղաքամասի քաղաքապետ Թոլուիին, Ղալիբաֆի գրասենեակի պետ Միրզայիին եւ քաղաքապետի խորհրդական Ասկեարիին դիմաւորեցին Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչ Սերոժ Մատթէոսեանը, Ս. Վարդանանց Եկեղեցու խորհրդի վարչութիւնը եւ այլ ներկաներ:

Published in Հասարակական

Ջաֆարեանն ակնարկելով իսլամի ու քրիստոնէութեան ընդհանրութիւններին, ասաց. «Իսլամի ու քրիստոնէութեան միջեւ բազմաթիւ ընդհանրութիւններ գոյութիւն ունեն, որոնցից գլխաւորը միաստւածապաշտութիւնն է: Այդ պատճառով էլ քրիստոնեայ քաղաքացիների եւ միւս հայրենակիցների միջեւ սերտ կապեր գոյութիւն ունեն»:

Published in Համայնք

2015 թ. դեկտեմբերի 30-ի առաւօտեան մարզաւան այցելեց Թեհրանի 3-րդ քաղաքամասի քաղաքապետ՝ Սոլէյմանիի գլխաւորած պատւիրակութիւնը՝ Հանրային կապի պատասխանատուներ՝ Խազային եւ Աղաբէյգին, Սոցիալական հարցերի օգնական՝ Փիրհադին, առաջին թաղմասի քաղաքապետ Գոլեստանին իր աշխատակազմով:

Published in Համայնք

Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը շնորհաւորելով Յիսուս Քրիստոսի Ս. Ծնունդն ու Ամանորը, ընդգծել է. «Յիսուս Քրիստոսը խաղաղութեան ու հաշտութեան պատգամաբերն էր, որի պատգամը երբեւէ չի կորցնում իր թարմութիւնը: Աստւածային կրօնների պատգամն է՝ գծել կեանքի ճիշտ ուղին, եւ մարդկութեանը հեռացնել բռնութիւնից ու տգիտութիւնից:

Published in Հասարակական

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ՝ գրասենեակի փոխատենապետ Քէյհան Մոհամմադխանին, տեխնիկական պատասխանատու՝ Համիդռէզա Նիլին, հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ Ռոբերտ Բեգլարեանը, Թ. Հ. Թ.-ի Թեմական խորհրդի փոխատենապետ՝ Վարուժ Յովհաննիսեանը, Թեմական խորհրդի անդամներից Սերոժ Մատթէոսեանը եւ Ճարտարապետ՝ Հրաչ Քամարզարեանը:

Published in Համայնք

«Սրբազան Պաշտպանութեան» շաբաթւայ առիթով Թեհրանի քաղաքապետարանի եւ անձնուրացների հարցերով գլխաւոր գերատեսչութեան նախաձեռնութեամբ, սեպտ. 24-ի երեկոյեան «Բաղ մուզէ դեֆա Մողադդաս» համալիրի «Խալիջէ Ֆարս» դահլիճում կազմակերպւել էր միջոցառում, ի պատիւ՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին Իրանում, կրօնական փոքրամասնութիւնների նահատակների ընտանիքների, անձնուրացների եւ ազատորդիների:

Published in Հասարակական

Երկար ժամանակ է ինչ խօսւում է այն մասին, որ Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի տարածքում գտնւող «Շոա» հրապարակը վերանւանւելու է Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակ զինւոր՝ Գագիկ Թումանեանի անունով:
Թեհրանի քաղաքապետարանի այդ որոշումը կիրականանայ շաբաթ, օգոստոսի 15-ին:

Published in Համայնք
Կիրակի, 21 Սեպտեմբերի 2014 10:50

Հայերը՝ պատերազմական ճակատներում

Թեհրանի քաղաքապետարանի «Պատերազմի թանգարան»-ի նախաձեռնութեամբ եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կեանքի կոչւած Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիների արժէքների պահպանման յանձնախմբի համագործակցութեամբ թւականիս սեպտ. 11-14-ը «Ռահիանէ նուր»-ի շրջագծում կազմակերպւել էր ճամբորդութիւն, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիների ռազմագօտիներ:

Published in Համայնք
Կիրակի, 21 Սեպտեմբերի 2014 10:40

Մարզաւանի վերանորոգումներ

Հ. Մ. «Արարատ» կազմակերպութիւնը, Թեհրանի քաղաքապետարանի, ի մասնաւորի՝ 3-րդ քաղաքամասի հետ ունեցած սերտ յարաբերութիւնների արդիւնքում եւ նոյն հիմնարկի համագործակցութեամբ վերափոխել է «Արարատ» մարզաւանի ֆուտբոլի արհեստական դաշտը եւ օժտել արդի յարմարութիւններով: Նաեւ կատարւում է շաբաթական աղբափոխադրում եւ յատկացւում է ոռոգման ջուր:

Published in Թեհրան
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։