Հա

Համայնք

Շուրջ 40 ուխտաւորներից բաղկացած հանրակառքը հինգշաբթի առաւօտ կանուխ ճանապարհւեց դէպի Ռաշտ: Սոյն ուխտագնացութեանը թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին ընկերակցում էին առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար եպս. Աշգարեանը, շրջանի այցելու հովիւ՝ Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը եւ հիւրաբար տիրամայր Սօնա Աշգարեանը:

Published in Թեհրան

Տարիների սովորութեան համաձայն, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի տնօրինումով մեր եկեղեցու տօնացոյցում նշւող Ս. Աստւածածնայ Վերափոխման իսկ թւականից առաջ եւ վերջ երկու հանգրւաններով ուխտագնացութիւններ են կազմակերպւում դէպի հեռաւոր քաղաքներ:

Առ այդ, թւականիս հինգշաբթի-ուրբաթ 10-11 օգոստոսին, երկօրեայ ուխտագնացութիւն էր կազմակերւել դէպի Ռաշտ եւ Անզալի:

Published in Համայնք

Ռաշտի բազմաթիւ քաղաքացիներ այցելել են Արսէն Մինասեանի շիրիմին, որը գտնւում է Ռաշտի հայոց դպրոցի տարածքում:

Published in Հասարակական

Սոյն թւականի օգոստոսի 21-ին Ռաշտ քաղաքում երկարատեւ հիւանդութիւնից յետոյ վախճանւեց ճարտարապետ Էդւարդ Յովսէփեանը:
Չորեքշաբթի, օգոստ. 24-ին կատարւեց հանգուցեալի յուղարկաւորութիւնն ու թաղումը՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի մասնակցութեամբ ու ղեկավարութեամբ:
Յուղարկաւորութիւնից ու թաղումից յետոյ, սրահում յարգանքի եւ ցաւակցութեան խօսքը պարսկերէն լեզւով կարդաց Տ. Կոմիտասը:

Published in Համայնք

Կիրակի, հոկտ. 2-ին, ժամը 16-18-ը, Գիլան նահանգի «Նեզամ-է մոհանդեսի» հաստատութեան վարչութեան նախաձեռնութեամբ, սոյն հաստատութեան Ռաշտի կենտրոնում, տեղի ունեցաւ յիշատակի ու յարգանքի ձեռնարկ՝ նւիրւած նորոգ հանգուցեալ ճրտպ. Էդւարդ Յովսէփեանին:

Published in Համայնք

Կիրակի, օգոստոսի 21-ին, ի Տէր ննջեց Ռաշտի Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան երկար տարիների ատենապետ ճարտարագէտ՝ Էդւարդ Յովսէփեանը յետկարճ, բայց անողոք հիւանդութեան:
Թաղման կրօնական արարողութիւնը տեղի ունեցաւ չորեքշաբթի, օգոստոսի 24-ին, Ռաշտի Ս. Մեսրոպ եկեղեցում:

Published in Համայնք

Համայն Քրիստոնէական աշխարհի եւ Ընդհանրական եկեղեցու ամենանւիրական տօներից մէկն է Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը, որը մեծ հանդիսութեամբ եւ փառաշուք տօնակատարութեամբ է կատարւում օգոստոսի 15-ին: Հայ Առաքելական Եկեղեցին էլ որպէս մի գործօն անդամ Ընդհանրական եկեղեցու, ինքն էլ մեծ հանդիսաւորութեամբ է տօնակատարում այս տօնը: Սակայն մեր դէպքում այն ներառնւել է մեր եկեղեցու հինգ տաղաւար (ՄԵԾ) տօների շարքում:

Published in Համայնք

րանից շուրջ երկու ամիս առաջ կեանքին հրաժեշտ տւեց ազգային-հասարակական գործիչ Գրիգոր (Գրիշ) Մանուկեանը: Նա ծնւել էր 1940 թւականին Ռաշտ քաղաքում, տարրական կրթութիւնը մինչեւ 6-րդ ստանում է տեղի «Անուշիրւան», իսկ միջնակարգը «Շահփուր» դպրոցներում: 18 տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխւում է Թեհրան եւ իր ուսումը շարունակում տեղում:

Published in Համայնք

Հայ համալսարանականների ընդհանուր միութեան վարչութեան նախաձեռնութեամբ մարտի 18-ից 22-ը կազմակերպւել էր 5-օրեայ ուղեւորութիւն դէպի Ռաշտ: Ճամբարին մասնակցեցին 50 հոգի՝ միութենականներ հիւրեր: Կեցութեան համար նախատեսւած էր Ռաշտի «Աւետիս Յորդանանեան» դպրոցը:

Published in Համայնք

Տարիների աւանդոյթի համաձայն, այս տարի եւս Ս. Աստւածածնայ տօնի ուրախ առիթով 13-14 օգոստոսի՝ հինգշաբթի եւ ուրբաթ օրերին երկօրեայ ուխտագնացութիւն տեղի ունեցաւ պատմական Ռաշտ-Անզալի քաղաքներում:
Ուխտագնացութիւնը կազմակերպել էր Թ.Հ.Թ.-ի Եկեղեցական խորհուրդների կողմից կեանքի կոչւած ուխտագնացութեան յանձնախումբը, համագործակցութեամբ՝ Քրիստոնէական դաստիարակութեան գրասենեակի:

Published in Համայնք
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։