Հա

Համայնք

Ուրբաթ, 12 յունւար 2018-ի առաւօտուն, Ռահւա գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, եւ գիւղի աւանդութեան համաձայն Սբ. Ծննդեան տօնի յաջորդող ուրբաթ օրը ս. պատարագ մատուցեց Ս. Աստւածածին պատմական եկեղեցում: Խորանին սպասարկում էր Ուրմիոյ հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: 

Published in Ատրպատական

Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների հետ կապւած Թեհրանի ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանի տնօրէն դոկտ. Ջաւադ Նազերիանն իր տեղակալների ընկերակցութեամբ ազգային առաջնորդարան այցելելով, հանդիպում ու զրոյց ունեցան Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հետ:

Published in Թեհրան

Շաբաթ, յունւարի 6-ին, Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօնի առիթով ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Թեհրանի բոլոր եկեղեցիներում:

Published in Թեհրան

Ամանորեայ եւ Սբ. Ծննդեան տօների առիթով, չորեքշաբթի՝ 2017 թւականի դեկտեմբերի 27-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Շահինշահրի Քաղաքապետարանի եւ Ուսումնադաստիարակչութեան հիմնարկի պատասխանատուները եւ պաշտօնեաները շնորհաւորագրերով եւ նւէրներով այցելեցին համայնքի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» դպրոցը եւ տեսակցութիւն ունեցան Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, հայ համայնքի Վարչութեան ներկայացուցիչների, դպրոցի տեսչութեան եւ անձնակազմի հետ:

Published in Նոր Ջուղա

Ամանորեայ եւ Սբ. Ծննդեան տօների առիթով,  երեքշաբթի՝ 2017 թւականի դեկտեմբերի 26-ի առաւօտեան ժամը 9-ին, «Սրբոց Վարդանանց» դպրոցի շրջափակում Շահինշահրի հայ համայնքի պատասխանատուներին այցելեցին Շահինշահրի քաղաքապետարանի եւ քաղաքի խորհրդի բարձրաստիճան պաշտօնեաներն եւ ներկայացուցիչները: 

Published in Նոր Ջուղա

Չորեքշաբթի դեկտեմբերի 28-ին, հայոց ազգային «Թունեան» դպրոցի աշակերտուհիները, Ձմեռ պապիկի եւ դպրոցի ծնողական խորհրդի ներկայացուցիչների հետ միասին այցելեցին ազգային առաջնորդարան: 

Published in Թեհրան

Քրիստոսի Սբ. Ծնունդը աւետելու եւ Նոր տարւայ առիթով բարեմաղթանքներ կատարելու համար հիւանդանոցում խնամւող հայ հիւանդներին, հինգշաբթի 28 դեկտեմբեր 2017-ի կէսօրին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը այցելեց «Ռազի» հիւանդանոց: Սրբազան Հօրը ընկերակցում էին Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Թեմական խորհրդի եւ Պատգամաւորական ժողովի անդամներ, ինչպէս նաեւ Ազգային առաջնորդարանի պաշտօնեաներ:

Published in Ատրպատական

Երկուշաբթի, 25 դեկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 11.30-ին, Նոր տարւայ եւ Քրիստոսի Սբ. Ծննդեան տօների ընդառաջ, Թաւրիզի աղօթապետ՝ Ալէ Հաշեմը պաշտօնական այցով ժամանեց Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարան եւ ընդունւեց թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի անդամների կողմից:

Published in Ատրպատական

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով երէկ՝ դեկտեմբերի 24-ին «Ղարար-է Շոհադա» խումբն այցելել է Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի եւ յարգանքի տուրք է մատուցել Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների յիշատակին:

Published in Թեհրան

«ՀՈՒՍԿ» հաստատութեան թելեգրամային էջից տեղեկանում ենք, որ Սուրբ Ծննդեան եւ Ամանորի տօների առիթով Աբադանի մուսուլման հայրենակիցներից մի խումբ այցելել են քաղաքի հայկական եկեղեցի, տեղի միակ հայ ընտանիքի հետ նշելու Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօները, եւ կիսելու նրանց ուրախութիւնը:

Published in Հասարակական
Էջ 1, 6-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։