Հա

Համայնք

Ուրբաթ, 14 դեկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, Տէրունական աղօթքով բացւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի երրորդ նիստը, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

Published in Ատրպատական

Ձմեռնամուտը նշելու տարեկան իւրայատուկ իր ոճով, հինգշաբթի 6 դեկտեմբեր 2018-ի երեկոյեան ժամը 9.00-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի Երէցների միութիւնը ընթրիք տւեց, միութեան կենտրոնատեղիի հաւաքավայրում:

Published in Ատրպատական

Հինգշաբթի, 6 դեկտեմբեր 2018-ի երեկոյեան ժամը 8-ին, հովանաւորութեամբ Թեմական խորհրդի եւ ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, պաշտօնական բացումը կատարւեց Ազգային առաջնորդարանի վերանորոգւած արխիւատան, դիւանատան, հնատիպների բաժանմունքի եւ Թեմական խորհրդի ժողովասենեակի:

Published in Ատրպատական

Հինգշաբթի, 6 դեկտեմբեր 2018-ի կէսօրին, Թաւրիզի 8-րդ քաղաքամասի քաղաքապետ՝ դոկտ. Փաքնեժադ, ընկերակցութեամբ իր տեղակալի՝ Ռեզա Ջանֆեշանի եւ քաղաքային խորհրդի ամբողջական կազմի, այցելեց Ազգային առաջնորդարան եւ ընդունւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի կողմից: Սոյն հանդիպմանը ներկայ գտնւեցին Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը:

Published in Ատրպատական

Ազգութիւնների եւ կրօնական փոքրամասնութիւնների հարցերով Հանրապետութեան նախագահի խորհրդական հոջ. Ալի Իւնեսին, երէկ՝ նոյեմբերի 18-ին Ուրմիայում հանդիպել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի հետ:

Published in Իրան

Կիրակի, 4 նոյեմբեր 2018-ին, մեր հաւատքի ծննդավայր Սբ. Թադէոս Առաքեալի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը կատարւեց Թաւրիզում, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

Published in Ատրպատական

Երեքշաբթի, 16 հոկտեմբեր 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Անթիլիաս, Լիբանան, իբրեւ անդամ Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի: 

Published in Ատրպատական
Կիրակի, 14 Հոկտեմբերի 2018 11:00

«Յիմ Կիլիկիա»

Նահապետի երազը, մեր ստւերոտ պատմութեան ոլորապտոյտ բաւիղների եզրին հասակ առած ծառերի տերեւներն է շօշափում, դրանց երեսի փայլի յետեւում պահւած արծաթագոյն էջերը թերթատելով: Երազը երբե՛ք հեռու չէ իրականութիւնից, եթէ ժամանակի խորհուրդը խորտակելու ոյժ կարելի լինի ամբարել բազկի մէջ առնական, ինչպէս նաեւ եթէ յաջողւի խեղդել կոկորդում՝ հեծկլտուքը մանկական, վարդի փոխարէն յոյս ցանելով հրւանդանին մօտեցող մեր նաւի տատանող կամրջակի լաստերի վրայ:

Published in Ատրպատական

Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով: «Քրիստոս Աստւած մեր» եղանակաւոր մաղթանքի ընթացքում յիշւեցին Թարգմանիչ Վարդապետները գլխաւորութեամբ Սուրբ Սահակ հայրապետի եւ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի:

Published in Ատրպատական

Չորեքշաբթի, 10 հոկտեմբեր 2018-ի երեկոյեան ժամը 8-ին, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, ազգ. առաջնորդարանի «Հ. Ոսկանեան» սրահում բացումը կատարւեց գերմանացի արւեստագէտ Մարկոս Էնդլերի «Պատուհան» խորագրով գծանկարչական ցուցահանդէսին, հովանաւորութեամբ Թեմական խորհրդի եւ կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան: 

Published in Ատրպատական
Էջ 1, 46-ից

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։