Հա

Համայնք

Շարունակելով աշակերտական-հոգեւորական հանդիպումները, այս անգամ թւականիս կիրակի փետրւար 4-ին գերպ. Տ. Վաղինակ ծ. վրդ. Մելոյեանը ներկայ գտնւեց հայոց ազգային «Թունեան-Յ. Թովմասեան» դպրոցում։

Published in Թեհրան

Թւականիս 20 նոյեմբերի կէսօրին ժամը 12-ին, տեղի ունեցաւ Իմաստասիրութեան համաշխարհային օրւայ նշումը Իրանի «Իմաստութեան եւ փիլիսոփայութեան» հիմնարկում, նախագահութեամբ դոկտ. Հոջ. Խոսրոփանահի։

Published in Թեհրան

Նոյեմբերի 12-ի կիրակին, ինչպէս ամէն շաբաթւայ նոյն օրը, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին ողողւած էր հրեշտակակերպ երեխաների եւ պատանիների խանդավառ ներկայութեամբ. այսօր սակայն բերկրանքը կրկնակի էր. երեխանների փառաբանական երգերը երկինք էին սլանում միանալով հրեշտակների օրհներգութեանը: Առիթը նւիրական էր, եկեղեցու կիրակնօրեայ դպրոցի հիմնադրման 24-ամեակը:

Published in Թեհրան

Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ մեծագոյն սրբեր Ս. Սահակ եւ Մեսրոպի տօնը, այս տարի նշւեց յուլիսի 6-7-ին։ 

Այդ առիթով թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ընկերակցութեամբ առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի եւ Արաքի այցելու հոգեւոր հովիւ՝ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի յուլիսի 6-ի առաւօտեան ժամանեց Արաք։

Published in Համայնք

Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 38-ամեակի առիթով, Արաքի հայ համայնքը եւս կազմակերպել էր մեծարման ծրագրեր: Այս մասին տեղեակնում ենք ազգային առաջնորդարանի Հանրային կապից:

Published in Համայնք

Այսօր՝ յունւարի 25-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք Սարգսեանի, Թեմական խորհրդի, թեմի քահանայաց դասի եւ թեհրանահայութեան անունից, մի խումբ պաշտօնեաներ այցելել են Թեհրանի թիւ 18 հրշէջ կայան՝ յարգանիքի տուրք մատուցելու «Պլասկօ» շէնքի աղէտի պատճառով զոհւած հրշէջների յիշատակին:  

Published in Համայնք

Չորեքշաբթի, դեկտեմբերի 7-ի կէսօրից յետոյ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն այցելեց Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի, որտեղ ընթանում են եկեղեցու գրասենեակների եւ սրահի հիմնական նորոգութիւնները:

Published in Համայնք

Թւականիս օգոստոսի 23-ին ազգային առաջնորդարան այցելեցին Ղոմի Աստւածաբանական համալսարանում յատուկ դասընթացք անցկացնող Եւրոպայի, ինչպէս նաեւ Ասիայի տարբեր երկրներից (Հարաւային Կորէա, Հարաւային Աֆրիկա, Լիբանան, Չինաստան, Աւստրիա, Իսպանիա եւ Գերմանիա)՝ որոնց առաջնորդարանի դահլիճում ընդունեց Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Published in Համայնք
%AM, %05 %277 %2016 %10:%Հլս

Արաքի ուխտագնացութիւնը

Երանի՜ այն ազգին կամ ժողովրդին, որ իր արժէքները ճանաչել, յիշել, գնահատել ու մեծարել գիտի: Եւ հայ ազգն ու եկեղեցին այն քչերից է, որ ոչ միայն յիշել ու մեծարել գիտի իր արժէքներին, այլեւ՝ անմահացնել: Այս շրջագծում հայ ազգը առանձնանում է իր ուրոյն առանձնաշնորհումով, որովհետեւ աշխարհում ապրող ժողովուրդներից երեւի միակն է, որ յստակ գիտի, թէ ո՛վ է իր գրերի գիւտարարը եւ թէ ո՛ր թւին է նա դրանք հնարել:

Published in Համայնք

Ապրիլի 28-ի առաւօտեան Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Թեմական խորհրդի փոխատենապետ՝ Վարուժ Յովհաննիսեանի եւ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի, Ղոմի Էմամ Խոմէյնի բարձրագոյն ուսման հիմնարկի Կրօնագիտական ֆակուլտետի տնօրէն՝ դոկտ. Խաւասի հրաւէրով այցելեց յիշեալ կենտրոն:
Սրբազան Հօրը եւ նրա ընկերակիցներին ջերմօրէն դիմաւորեցին վերոնշեալ հաստատութեան Կրօնագիտական ֆակուլտետի Գիտյանձնաժողովը:

Published in Համայնք
Էջ 1, 4-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։