Հա

Համայնք

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 27-րդ տարեդարձի առիթով, երէկ առաւօտեան կիրակնօրեայ ս. պատարագի ընթացքում, որը մատուցում էր Թ. Հ. Թ. առաջնորդական տեղապահ Տ. Մակար եպս. Աշգարեանը, կատարւեց Հանրապետական մաղթանք եւ Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ օրհնւեց Եռագոյն դրօշը: 

Published in Թեհրան

Թւականիս ուրբաթ 22 յունիսի առաւօտեան վաղ ժամին առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանն ուխտաւորաբար ուղղւեց դէպի Արաք, տեղւոյն Ս. Մեսրոպ եկեղեցու անւանակոչութեան եւ վերոնշեալ թարգմանչաց վարդապետների՝ Սահակայ եւ Մեսրոպայ տօնի առիթով պատարագ մատուցելու։

Published in Թեհրան
Չորեքշաբթի, 13 Յունիսի 2018 08:40

Լանջախաչի տւչութիւն

Թւականիս ուրբաթ, 8 յունիսի առաւօտեան յընթացս սուրբ եւ անմահ պատարագի առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում տեղի ունեցաւ լանջախաչ կրելու իրաւունքի շնորհում։

Published in Թեհրան

Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով թւականիս մայիսի 17-ին եկեղեցու յարկի տակ կազմակերպւել էր «Հոգեւոր համերգ»-երեկոյ:

Published in Թեհրան

Թւականիս Աւագ չորեքշաբթի 28 մարտ 2018 թ.-ի առաւօտեան Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու «Եարիջանեան» սրահում նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի տեղի ունեցաւ քահանայից եւ սարկաւագաց համագումար, մասնակցութեամբ՝ թեմիս առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Մակար Ս. եպս. Աշգարեանի ու թեմում հիւրաբար գտնւող հոգեշնորհ՝ Վիգէն վրդ. Տալգլըճեանի եւ Արտաւազդ աբղ. Շարոյեանի, ինչպէս նաեւ քահանայի, սարկաւագաց ու կիսասարկաւագաց դասերի:

Published in Թեհրան
Շաբաթ, 07 Ապրիլի 2018 08:50

Հոգեւորական-ծնողք հանդիպում

Նախորդ տարւայ փորձառութեան լոյսի տակ, այս տարի եւս, շաբաթ մարտի 10-ի առաւօտեան դպրոցիս տեսչուհու խնդրանքով՝ Թ. Հ. Թ. առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը այցելեց հայոց ազգային «Արաքս» դպրոց եւ խորհրդակցական հանդիպում ունենեցաւ աշակերտների ծնողների հետ։

Published in Թեհրան
Շաբաթ, 07 Ապրիլի 2018 09:30

Հաղորդագրութիւն

Ս. Սագիս եկեղեցու Եկեղեցական խորհուրդը ուրախութեամբ զեկուցում է, որ համանուն Առաջնորդանիստ մայր եկեղեցու կառուցման եւ օծման 45-ամեակի նւիրւած տօնակատարութեան ծիրում՝ հոգեւոր երգչախմբային համերգի ներկայացման առումով, արդէն իսկ համապատասխան փորձերն ու աշխատանքները տարւում են։

Published in Թեհրան

Թւականիս կիրակի, մարտի 25-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր ս. պատարագ, Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքի առիթով:

Published in Թեհրան

Թւականիս երեքշաբթի մարտի 20-ին, Ս. Մինաս եկեղեցում կատարւեց Արեւագալի արարողութիւն, նախագահութեամբ առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի եւ մասնակցութեամբ քահանայ հայրերի ու հաւատացեալ ժողովրդի:

Published in Թեհրան

Մեծ պահոց առաջին շաբաթից սկսեալ, Թեհրանի մեր եկեղեցիներում, երեքշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին կատարւելու են Արեւագալի եւ Խաղաղական ու Հանգստեան ժամերգութիւններ: 

Published in Թեհրան
Էջ 1, 19-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։