MENU
Թւականիս ուրբաթ, 8 յունիսի առաւօտեան յընթացս սուրբ եւ անմահ պատարագի առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում տեղի ունեցաւ լանջախաչ կրելու իրաւունքի շնորհում։
Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու հաւատքի մեծագոյն վկայուհիներից եւ նահատակներից՝ Սրբոց Հռիփսիմեանց կոյսերի տօնը այս տարի էլ հանդիսաւորապէս յիշատակւեց ու տօնւեց Ղազւին քաղաքի Ս. Հռիփսիմէի անունը կրող եկեղեցում:
Հոկտեմբերի 9-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ՝ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ձեռամբ, Տ. Սահակ քհնյ. Մինասեանի մասնակցութեամբ եւ դպրաց դասի սպասարկութեամբ:
Համայն Քրիստոնէական աշխարհի եւ Ընդհանրական եկեղեցու ամենանւիրական տօներից մէկն է Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը, որը մեծ հանդիսութեամբ եւ փառաշուք տօնակատարութեամբ է կատարւում օգոստոսի 15-ին: Հայ Առաքելական Եկեղեցին էլ որպէս մի գործօն անդամ Ընդհանրական եկեղեցու, ինքն էլ մեծ հանդիսաւորութեամբ է տօնակատարում այս տօնը: Սակայն մեր դէպքում այն ներառնւել է մեր եկեղեցու հինգ տաղաւար (ՄԵԾ) տօների շարքում:
2016 թւականի փետրւարի 25-ի երեկոյեան, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը հանդիպեց Ս. Աստւածածին եկեղեցու ծխական հաւատացեալների հետ, եկեղեցու շրջափակում գտնւող Թեհրանի Հայ եկեղեցասէր կանանց միութեան սրահում:
Ծխական ժողովրդի կողքին ներկայ էին Տ. Արսէն քհնյ. Աւետեանը, Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանն ու Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը. ներկայ էին նաեւ շրջանի հայ պատգամաւորներից Սեդա Թարվերդեանն ու Կարինէ Բալըքճեանը:
Տարիների աւանդոյթի համաձայն, այս տարի եւս Ս. Աստւածածնայ տօնի ուրախ առիթով 13-14 օգոստոսի՝ հինգշաբթի եւ ուրբաթ օրերին երկօրեայ ուխտագնացութիւն տեղի ունեցաւ պատմական Ռաշտ-Անզալի քաղաքներում:
Ուխտագնացութիւնը կազմակերպել էր Թ.Հ.Թ.-ի Եկեղեցական խորհուրդների կողմից կեանքի կոչւած ուխտագնացութեան յանձնախումբը, համագործակցութեամբ՝ Քրիստոնէական դաստիարակութեան գրասենեակի:
Երկուշաբթի, մարտի 30-ի երեկոյեան, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչ՝ Վահէ Գերասիմեանի, Արեւելքի Ասորի եկեղեցու պատրիարքի՝ Մարդէնխալ չորրորդի մահւան առիթով ցաւակցական այցելութիւն տւեց Ասորի Մար Գէորգիս եկեղեցի՝ իր ցաւակցութիւններն յայտնելով Արեւելքի Ասորի եկեղեցու առաջնորդ՝ Մար Նեսրայ արք. Բենիամինին եւ Թեմական խորհրդին:
Նահատակների մեծարման օրւայ ազգային 2-րդ կոնգրեսը, երէկ մարտի 9-ին կայացաւ Թեհրանի «Էջլասէ սարան» դահլիճում:
Իրանի հանր. նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի, նաեւ կառավարութեան կազմի, այդ թւում արտգործնախարար դոկտ. Զարիֆի եւ հոծ թւով նահատակների ընտանիքների ներկայութեամբ կայացած ծրագիրը մեկնարկեց Իրանի պետական հիմնով:
Երէկ առաւօտեան «Թասնիմ» լրատւական կենտրոնում շնորհանդէսը կատարւեց «Քրիստոսը Ղադր գիշերում» գրքի, որը պարփակում է Իսլ. յեղափոխութեան առաջնորդի կողմից ժամանակին կատարած այցերը՝ հայ եւ ասորի նահատակների ընտանիքներին։
Միջոցառմանը արտայայտւեցին Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը, կարեւորելով Իրանում կրօնական փոքրամասնութիւնների համախոհութիւնը, եւ Իրանեան հայրենիքին կապւածութիւնը։
Երկուշաբթի, նոյեմբերի 17-ի երեկոյեան ժամը 6:30-ին առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ ձեռնարկ, նախաձեռնութեամբ՝ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի: Միջոցառման նպատակն էր գնահատել բոլոր այն անձանց, ովքեր սիրայօժար իրենց մասնակցութիւնը բերելով՝ օգտակար էին հանդիսացել երկու վայրերում ցուցադրւած Հայ գրքի ցուցահանդէսի հեզասահ եւ յաջող աշխատանքներին: