Հա

Համայնք

Թեհրանի քաղխորհրդի անդամն անհրաժեշտ է համարել քաղաքային վարչարարութեան գործընթացում հայ քաղաքացիների ներգրաււածութեան անհրաժեշտութիւնը:

Published in Թեհրան

Համագումարի բացման նիստում ներկայ էր գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, որը նախ յանուն Ասիայի խորհրդի Գործադիր վարչութեան եւ ընդհանուր քարտուղարի ողջունեց բոլորին՝ շեշտելով համագումարի կարեւորութիւնը. «Պատմութիւնը ցոյց է տւել, որ հնուց ի վեր կինը կարեւոր եւ անփոխարինելի դեր է կատարել մարդկութեան պատմութեան մէջ եւ այսօր էլ կնոջ դերը վճռական է արդի ընկերութեան կեանքում»,- ասաց Սրբազան Հայրը:

Published in Թեհրան

ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը 2017 թւականի օգոստոսի 4-ից 10-ը Հայաստանում կազմակերպել է Հայագիտական 8-րդ համահայկական օլիմբիադան եւ Հայոց եկեղեցու պատմութեան մրցոյթ: 

Published in Թեհրան

Յուլիսի 29-ին Շուշիի ասմունքի համահայկական 6-րդ փառատօնին մասնակցող աշակերտ-ուհիները, իրենց ծնողների, պատասխանատուների եւ Կրթական խորհրդի ներկայացուցիչների հետ միասին ներկայ եղան Ս. Սարգիս եկեղեցում, որպէսզի Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի աղօթքն ու օրհնութիւնն ստանան:

Published in Թեհրան
Երեքշաբթի, 25 Յուլիսի 2017 09:40

Հաղորդագրութիւն

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբանութեան երէց անդամներից գերշ. Տ. Նորայր Ս. Արք. Աշըգեանի վախճանման տխուր առիթով, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը յանուն մեր Ազգային իշխանութեան, ժողովականութեան եւ ժողովրդին հետեւեալ ցաւակցական նամակ է յղել Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Վեհափառ Հայրապետին: 

Published in Թեհրան

Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակօ Սահակեանը յուլիսի 24-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանին:

Յուլիսի 20-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան պարի անսամբլի անդամները, նախքան իրենց դէպի Հայաստան եւ Վրաստան ուղեւորութիւնն իրենց պատասխանատուների հետ միասին ներկայ գտնւեցին Ս. Սարգիս առաջնորդանիստ Մայր եկեղեցում՝ թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի աղօթքն ու օրհնութիւնն ստանալու համար: 

Published in Թեհրան

Յուլիսի 5-ին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպեց Թեհրանի ուսումնա-դաստիարակչական գերատեսչութեան տնօրինութեան հետ: 

Published in Թեհրան

Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ մեծագոյն սրբեր Ս. Սահակ եւ Մեսրոպի տօնը, այս տարի նշւեց յուլիսի 6-7-ին։ 

Այդ առիթով թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ընկերակցութեամբ առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի եւ Արաքի այցելու հոգեւոր հովիւ՝ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի յուլիսի 6-ի առաւօտեան ժամանեց Արաք։

Published in Համայնք

Յուլիսի 5-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպեց Թեհրանի եկեղեցիների Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ։ Հանդիպման ներկայ էր նաեւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու Շաքէ Եղիայեանը, որը միաժամանակ կապն է Եկեղեցական խորհուրդների հետ։

Published in Թեհրան
Էջ 1, 95-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։