MENU
Երէկ՝ ապրիլի 22-ի առաւօտեան Թեհրանի հայոց ազգային մանկապարտէզների եւ տարրական դպրոցների, նաեւ «Ակունք» կենտրոնի աշակերտ-աշակերտուհիները Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ս. Թարգմանչաց եկեղեցիներում գտնւող Բիւրաւոր նահատակների յուշարձանների մօտ յարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին:
Երէկ՝ ապրիլի 19-ի առաւօտեան տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցի ոգեկոչման աշակերտական ծրագիրը Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Սասունցի Դաւիթ» սրահում:
Երեքշաբթի ապրիլի 19-ի առաւօտեան, հայոց ազգային մանկապարտէզների եւ տարրական դպրոցների, նաեւ «Ակունք» կենտրոնի աշակերտ-աշակերտուհիները, Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում ծաղիկներ մատուցելով Հայոց Ցեղասպանութեան յուշարձաններին, իրենց յարգանքի տուրքը մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի անմոռաց յիշատակին:
«Յիշում եմ, յիշեցնում ու պահանջում» կարգախօսը այսօր դարձաւ իւրաքանչիւր հայի սեփականութիւն: Ահաւասիկ բազմահազար թեհրանայութիւն, այդ կարգախօսը դարձնելով իր ուղին, աննախընթաց խուռներամ շարքերով ապրիլի 23-ին Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում, Ապրիլի 24-ին քայլարշաւի եւ Թուրքիայի դեսպանատան դիմաց համախմբումով եւ երեկոյեան «Արարատ» մարզաւանում կազմակերպւած գեղարւեստական միջոցառման ժամանակ, ի յայտ բերեց այն:
Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների աշակերտութիւնը ուղեկցութեամբ դպրոցների տեսչութիւնների, ուսուցչական կազմերի եւ Ծնողական խորհուրդների, ներկայանալով Ս. Ամենափրկիչ վանքում գտնւող Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին կառուցւած յուշարձանի մօտ, պահանջատիրական կարգախօսերի վանկարկումներով ու ծաղիկների մատուցմամբ, ոչ միայն իր յարգանքի տուրքը մատուցեց Մեծ Եղեռնի բիւրաւոր զոհերի անթառամ յիշատակին, այլեւ իր պահանջատիրական ձայնը լսելի դարձրեց աշխարհին:
Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով Թեհրանի հայոց թեմի մանկապարտէզ-նախակրթարանի, տարրական դպրոցների եւ մարմնա-մտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի աշակերտ-աշակերտուհիները երէկ, ապրիլի 21-ին, Թեհրանի Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում, իրենց յարգանքի տուրքը մատուցեցին Բիւրաւոր Նահատակների յիշատակին տեղադրւած յուշարձանների մօտ:
Ապրիլի 14 -ին, հայկական միւս դպրոցների պէս, «Ակունք»-ի սաները եւս այցելեցին Ս. Սարգիս եկեղեցում տեղադրւած յուշարձան՝ ոգեկոչելու Մեծ Եղեռնի Բիւրաւոր Նահատակների յիշատակը: Ծրագիրը սկսեցին Տէրունական աղօթքով, երգեցին ազգային-յեղափոխական երգեր եւ սաներից Էրւին Աբրահամեանն ընթերցեց իր գրած խօսքը, որը նոյնութեամբ մէջբերում ենք.
Ապրիլի 23-ի երեկոյեան, Շահինշահրի հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» դպրոցի բակում, Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին կառուցւած յուշարձան-խաչքարի առջեւ ի մի եկած հայորդիները նախ մասնակցեցին հոգեհանգստեան արարողութեանը, որը կատարւեց Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա վրդ. Գուճանեանի ձեռամբ եւ Շահինշահրի «Նարեկ» երգչախմբի երգեցողութեամբ։
Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների աշակերտութիւնը Եղեռնի Բիւրաւոր Նահատակների անմոռաց յիշատակին իր յարգանքի տուրքը մատուցելու նպատակով՝ ուղեկցութեամբ դպրոցների տեսչութիւնների, ուսուցչական կազմերի եւ ծնողական խորհուրդների, պահանջատիրական կարգախօսերի վանկարկումներով ու պաստառներով պատկան դպրոցներից քայլեցին դէպի Ս. Ամենափրկիչ վանք, որտեղ մէկեւկէս միլիոն անմեղ զոհերի յիշատակին կառուցւած յուշարձանի մօտ առանձնաբար կայացան ծաղիկների մատուցման արարողութիւններ:
Հայոց Ցեղասպանութեան 99-րդ տարելիցին նւիրւած միջոցառումները այս տարի թեհրանահայ համայնքի գիտակից եւ յանձնառու հայորդիների խուռներամ մասնակցութեամբ նշւեցին ապրիլի 23-ին եւ ապրիլի 24-ին:
Ապրիլի 23-ի երեկոյեան Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում իւրայատուկ աշխուժութիւն էր տիրում, ի մասնաւորի՝ երիտասարդութեան մօտ: