Հա

Համայնք

Յունիսի 4-ին, ՀՀ Տաւուշի մարզի Սարիգիւղ համայնքում կայացել է վերջերս հիմնանորոգւած մանկապարտէզի խաղավայրի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որին ներկայ են եղել բարերար Էլպիս Գասպարեանը համայնքի բնակիչները, եւ մի քանի իրանահայեր:

Published in Համայնք

Արագած լեռան հիւսիս-արեւմտեան ստորոտին փռւած Սարալանջ համայնքն արդէն հիմնանորոգւած եկեղեցի ունի: Գիւղի 5-րդ դարում կառուցւած եւ 19-րդ դարում վերանորոգւած միանաւ բազիլիկ եկեղեցին, որը խորհրդային տարիներին, ինչպէս միւս բոլոր եկեղեցիները, ծառայել է որպէս ամբար, տարիների ընթացքում քայքայւել էր:

Օշականի միջնակարգ դպրոցի հիմնական մասնաշէնքը, որը Ֆրանսիայի Ալֆորւիլի քաղաքապետարանի եւ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանաւորութեամբ փուլ առ փուլ հիմնանորոգւում է սկսած 2008 թւականից, այսօր արդէն բարեկարգ եւ կահաւորւած՝ լիովին ապահովում է ուսումնառութեան համար անհրաժեշտ պայմանները:

Published in Հասարակական

Երեւանի Չայկովսկու անւան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը հիմնանորոգւում է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւելեան ափի տեղական մարմնի հովանաւորութեամբ: 1939 թ. հիմնւած դպրոցում ուսանում է աւելի քան 600 աշակերտ, ովքեր երաժշտական կրթութեանը զուգահեռ դպրոցում ստանում են նաեւ հանրակրթական կրթութիւն:

«Հայաստան» Համահայկական հիմնադրամի ԱՄՆ-ի արեւելեան ափի տեղական մարմնի հովանաւորութեամբ իրականացւում է Երեւանի Չայկովսկու անւան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի լայնածաւալ հիմնանորոգումը եւ արդիականացումը:
Հիմնովին վերանորոգւում են 1973 թւականին կառուցւած շէնքի երեք մասնաշէնքերը (4958 քմ.):

Երեւանում աւարտին են մօտենում քաղաքապետարանի 2013 թ. շինբարեկարգման ծրագրերի շրջանակում ընթացող թւով 16 գրադարանների շէնքերի ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքները,- յայտնել են Երեւանի քաղաքապետարանից: Աշխատանքների աւարտին ամբողջութեամբ կը լուծւի Երեւանի քաղաքապետարանի ենթակայութեան բոլոր գրադարանների ջեռուցման խնդիրը: Տարեկան ծրագրով ջեռուցման անհատական համակարգ է անցկացւել նաեւ Կ. Դեմիրճեանի անւան թանգարանում:

Published in Հասարակական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։