Հա

Համայնք

07/07/2012 - 11:00

altՅուլիսի 2-ին ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը հանդիպեց ՀԲԸՄ-ի նախաձեռնութեամբ Հայաստանում աշխատանքային պրակտիկա անցկացնող ԱՄՆ-ից, Սիրիայից, Լիբանանից, Գերմանիայից եւ Անգլիայից ժամանած 28 ուսանողի հետ:

Նախարարը, ողջունելով երիտասարդներին, կոչ արեց յաճախ լինել Հայրենիքում, ինչը մեծապէս կը նպաստի ինչպէս Հայրենիքն իրական գոյներով ճանաչելուն, այնպէս էլ աշխարհի տարբեր երկրներում մայրենիի պահպանմանը եւ ուծացման դէմ պայքարին: Նա շեշտեց, որ Հայրենիք-Սփիւռք կապը պէտք է երկկողմանի լինի, իսկ դրա համար պէտք է ճանաչել, վստահել եւ գործակցել:
altՀ. Յակոբեանն ուսանողներին յորդորեց Հայաստանի հզօրացման, Արցախեան հիմնախնդրի արդարացի եւ վերջնական լուծման, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման, հայապահպանութեան եւ Հայ Եկեղեցու շուրջ հայերի համախմբման՝ հայի եւ Հայրենիքի համար կենսական հարցերում, լինել միասնական, մի բռունցք դարձած, որպէսզի ոչ ոք չկարողանայ կոտրել հայի միասնականութիւնը:
Հ. Յակոբեանը երիտասարդներին կոչ արեց լինել իրենց ծննդավայր հանդիսացող երկրի արժանաւոր քաղաքացիներ, բարձրանալ քաղաքական սանդուղքներով, լինել լաւ տնտեսագէտ, արւեստագէտ, գիտնական, քաղաքական գործիչ, սակայն երբեք չմոռանալ հայկական ծագումը, չմոռանալ հայ արմատները:
Հանդիպման աւարտին Հ. Յակոբեանը պատասխանեց ներկաների հարցերին:


ՀՀ Սփիւռքի նախարարութիւն

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։