Հա

Համայնք

02/07/2012 - 13:26

Սոյն թւականի հինգշաբթի, յունիսի 28-ին տօնն էր մեր Թարգմանիչ հայրերի՝ Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի: Այս տօնը նաեւ Արաքի Ս. Մեսրոպ եկեղեցու անւանակոչութեան տօնն է:
Այս առիթով, հովանաւորութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Թեհրանի եկեղեցիների խորհուրդների, ուրբաթ, յունիսի 29-ին կայացաւ մէկօրեայ ուխտագնացութիւն՝ դէպի Արաք:

Ուրբաթ, յունիսի 29-ի առաւօտեան մատուցւեց ս. եւ անմահ պատարագ՝ Ս. Մեսրոպ եկեղեցում. օրւայ պատարագիչն էր թեմի առաջնորդ Սրբազան Հայրը, որին սպասարկում էին՝ Տ. Գուրգէն քհնյ. Ներսիսեանը եւ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը: Խորանին սպասարկում էր նաեւ Արին սրկ. Բաբախանեանը: Երգեցողութիւնը կատարեց ուխտագնացութեան երգեցիկ խումբը՝ ղեկավարութեամբ Կարինէ Մուրադեանի եւ երգեհոնի նւագակցութեամբ Օֆիկ Մելիքեանի:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։