Հա

Համայնք

01/07/2012 - 12:56

alt«Մեղու» մանկա-պատանեկան ամսագիրը այսուհետեւ իրանահայ մանուկների ու պատանիների տրամադրութեան տակ է լինելու դասական ուղղագրութեամբ եւ որակեալ տպագրութեամբ:
Հարկ է նշել, որ արդէն լոյս է տեսել «Մեղու» ամսագրի 12-րդ համարը, որի շապիկին պատկերւած է մանուկ նկարիչների ձեռամբ նկարւած Սարդարապատի յուշարձանը:
«Մեղու»-ի այս համարը թերթելիս՝ դուք կը տեսնէք մանուկների լեզւով մանուկների իրաւունքների մասին պատմող խաղեր, հայրենասիրական թեմաներով կարճլիկ նիւթեր, մայիս-յունիս ամիսների մանկական օրացոյց, նոյն այս ամսանունների իմաստի եւ նշանակութեան մասին պատմող էջ, Արշիլ Գորկու մասին պատմող նիւթ, մտային ու ժամանցային հետաքրքիր խաղեր եւ....

«Մեղու»-ն լոյս է տեսնում ամբողջութեամբ գունաւոր տարբերակով եւ այն շուտով հնարաւոր կը լինի տեսնել նաեւ alikonline.ir կայքէջում:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։