Հա

Համայնք

01/07/2012 - 15:14

altԹւականիս մայիսի 24-ին Հայ համալսարանականների ընդհ. միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում տեղի ունեցան շւեդաբնակ ռեժիսոր Սուզան Խարտալեանի «Մեծ մօրս դաջւածքները» վաւերագրական ֆիլմի ցուցադրումը եւ հայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկիի յիշատակին նւիրւած նկարչութիւնների ցուցահանդէսը:
Բացման խօսքով հանդէս եկաւ ՀՀԸՄ-ի Արւեստից դիւանի նախագահ Թեմա Յակոբեանը՝ բացատրութիւններ տալով Ս. Խարտալեանի այս ֆիլմի մասին, որը անդրադառնում է այն ահաւոր դէպքերին, որոնք 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան ընթացքում պատահեցին հազարաւոր հայ կանանց: Նոյնպէս տեղեկութիւններ տրւեցին Արշիլ Գորկիի ստեղծագործական կեանքի վերաբերեալ:

Ծրագրի աւարտին տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն: Ծրագիրը կայացաւ բազմաթիւ հանդիսատեսների ներկայութեամբ, որոնք ծափողջոյնների ներքոյ արտայայտեցին իրենց ստացած դրական տպաւորութիւնը:

Նիւթը յղւել է Հայ համալսարանականների
ընդհ. միութեան կողմից

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։