Հա

Համայնք

Չորեքշաբթի, 14 Մարտի 2012 13:36

Իրանահայ Գարնանային 24-րդ խաղերը՝ նւիրւած Շուշիի ազատագրման 20-ամեակին

(Մարտի 19-ից 24-ը՝ Նոր Ջուղայում)

altՆախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան եւ կազմակերպութեամբ Գործադիր յանձնախմբի Իրանահայ 24-րդ Գարնանային խաղերի հանդիսաւոր բացումը տեղի է ունենալու երկուշաբթի, մարտի 19-ին, երեկոյեան ժամը 6:30-ին, միութեան մարզասրահում: Համաձայն յանձնախմբից ստացւած տեղեկութիւնների՝ սոյն շրջանի խաղերին իրենց մասնակցութիւնն են բերելու Թեհրանի, Թաւրիզի, Շահինշահրի եւ Սպահանի (Նոր Ջուղա) աւելի քան 300-մարզիկ-մարզուհիներ՝ իրենց մարզիչներով ու պատասխանատուներով:

alt

Մրցութիւնները տեղի են ունենալու ֆուտբոլ, բասկետբոլ, պինգ-պոնգ եւ թեթեւ ատլետ մարզաճիւղերում՝ երէց եւ երիտասարդ մակարդակներում:
Խաղերի խորհրդանշական ջահը վառւելու է Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում վեր խոյացած Ապրիլեան Եղեռնի Բիւրաւոր Նահատակների յիշատակը յաւերժացնող կրակով:
Սոյն շրջանի խաղերը նւիրւած են Շուշիի ազատագրման 20-ամեակին եւ տեւելու են մինչեւ մարտի 24-ը:
Նշելի է, որ ամենամեայ կարգով տեղի ունեցող մարզական սոյն փառատօնն իրականանում է միութեան բոլոր միաւորների եւ անհատների անվերապահ համագործակցութեամբ:

Ն. Ջ . Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան
թղթակից Երանուշ Թահմազեան

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ