Հա

Համայնք

Չորեքշաբթի, 14 Մարտի 2012 12:42

ՀԱՄԱՅՆՔ - Աշխարհատեսների հայկական կենտրոնի երկու ծրագրերը

altԱշխարհատեսների հայկական կենտրոնի վարչութիւնից ստացել ենք գրութիւն, որում նշւած է, որ Զէյթուն քաղաքամասի մասնաճիւղը իր ամսական աշխատանքների շարանից ունեցել է հետեւեալ ծրագրերը:

ԽՄԲ.

* Սոյն թւականի փետր. 12-ի երեկոյեան, նոյն կենտրոնի հրաւէրով Աշխարհատեսների փոքրիկ սրահում «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանից ելոյթ ունեցաւ դոկտ. Էդւին Քեշիշեանը՝ նիւթ ունենալով ցրտառութիւնը ու ի մասնաւորի՝ ինֆլուենցիա հիւանդութիւնը:

Մեծ թւով ներկայ միութենականները հետաքրքրութեամբ հետեւեցին բժշկի խօսքերին, որով մէկժամեայ ելոյթից յետոյ՝ եղան հարցումներ, որոնց դոկտ. Քեշիշեանը պատասխանեց հարազատ ու մտերիմ ոճով:
Սոյն բաժնից յետոյ «Ա. Աւետիսեան» բուժարանի բուժքոյր Սիլւանա Բաբայեանը ստուգեց մասնակիցների արեան ճնշումը:
Ծրագրի աւարտին տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն:
* Սոյն թւականի փետր. 13-ին՝ երկուշաբթի, նախաձեռնութեամբ Աշխարհատեսների կենտրոնի եւ Ս. Գէորգ եկեղեցու խորհրդի, Տեառնընդառաջի առիթով, Ս. Գէորգ եկեղեցու տարեցների հանգստեան տան՝ ծերանոցի, շրջափակում կայացաւ աւանդական հրավառութիւն:

alt

Նախ տեղի ունեցաւ եկեղեցական արարողութիւն՝ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի միջոցով:
Ծրագրին մասնակցել են հանգստեան տան շուրջ 43 անդամներ եւ հրաւիրեալներ, նաեւ Աշխարհատեսների կենտրոնի երգչախումբը՝ ղեկավարութեամբ տկն. Լորետա Բարսեղեանի եւ նւագակցութեամբ պրն. Զօրայի:
Երգչախումբը խմբական-ժողովրդական աշխոյժ երգերով մեծ խանդավառութիւն պատճառեց տարեցներին, որոնք իրենց ուրախ պարերով մասնակցեցին խնջոյքին:
Ծրագրի ընթացքում եղաւ աւանդական հրավառութիւն, որին մասնակիցներն ընդառաջեցին եկեղեցական երգերով:

alt

Վերջում տեղի ունեցաւ ընդունելութիւն եւ շատ ջերմ ու հարազատ մթնոլորտում աւարտւեց աշխատանքը, որը շատ տպաւորիչ ու ազդեցիկ էր Ս. Գէորգ եկեղեցու շրջափակում գտնւող տարեցների հոգեկան բաւարարութեան եւ տրամադրութեան բարձրացման համար:
Յիշատակելի է, որ սկզբում մասնակցողները իրենց նւէրներն ու ընծաները յանձնեցին եկեղեցու գրասենեակին:

Աշխարհատեսների հայկական կենտրոնի վարչութիւն

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ