Հա

Համայնք

14/03/2012

altԹեհրանի Սարդարապատ քաղաքամասի Ս. Վարդանանց եկեղեցու ներքնասրահում, ս. թ. մարտի 4-ին, մեծ թւով հայրենակիցների ներկայութեամբ, պատշաճ կերպով մեծարւեց նահատակ զինւոր Զօրիկ Մուրադեանի անմոռաց յիշատակը:
Հաւաքին ներկայ էին՝ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, Զօրիկ Մուրադեանի մայրը՝ Կատարինէ Մուրադեանը, եկեղեցու խորհուրդը, երգեցիկ խումբը եւ մեծ թւով հայրենակիցներ: Բացումը կատարւեց Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի Տէրունական աղօթքով: Ապա Սարդարապատ քաղաքամասի բնակիչ Թամրազ Յովսէփեանն արտայայտւեց եւ կարեւորելով օրը՝ ասաց. «Սիրելիներ, այսօր հաւաքւել ենք այստեղ՝ յիշելու եւ յարգելու մեր շատ սիրելի առաջին նահատակ զինւոր Զօրիկ Մուրադեանի անմոռաց յիշատակը: Տարիներ առաջ, երբ Իրանին պարտադրեալ պատերազմը բռնկւեց՝ Իրաքի հետ, տասնեակ քաջարի զինւորներ Իրանի հողային ամբողջականութիւնն ու անվտանգութիւնը պաշտպանելու եւ ապահովելու ընթացքում ընկան ու զոհւեցին:

Նրանք զոհւեցին յանուն Իրանի ժողովրդի անվտանգութեան ու խաղաղութեան: Մեր առաջին զոհւածների շարքում էր նաեւ քաջարի զինւոր Զօրիկ Մուրադեանը: Այսօր մեր մէջ է յարգելի տկն. Կատարինէ Մուրադեանը՝ Զօրիկ Մուրադեանի մայրը: Մենք լաւապէս գիտակցում ենք զաւակ կորցնելու ապրումներն ու զգացմունքները: Բայց, չենք մոռանում այն կարեւոր իրողութիւնը, որ այսօր մեր իրանահայ համայնքը, ազգային իշխանութիւնը իրեն հպարտ է զգում, գլուխը բարձր է պահում եւ յարգւում է Իրանի կառավարական բարձրաստիճան շրջանակների ու պատասխանատուների կողմից՝ մեր քաջարի նահատակ զինւորների, հայ արհեստաւորների ու արւեստագէտների եւ ընդհանուր առմամբ՝ մեր համայնքի ունեցած պատասխանատու կեցւածքի ու համբաւի շնորհիւ:
«Իրանահայ համայնքը, որպէս իրողութիւն, 400 տարիներից ի վեր է, որ ապրում ու գոյատեւում է այս երկրում, իսկ պատմականօրէն եթէ յետադարձ ակնարկ նետենք, երեք հազար տարիներից էլ անցնում է նրա ներկայութիւնը՝ Իրանում: Այս երկարուձիգ տարիների ընթացքում իրանահայութիւնը բացարձակապէս ապացուցել է, որ իր միւս քոյր եւ եղբայրների կողքին՝ հաւատարիմ է այս երկրի արժէքներին ու որպէս իրանցի քաղաքացի լիովին կատարում է իր քաղաքացիական պարտականութիւնները, ինչպէս մի քանի օր առաջ եւս խուռներամ կերպով մասնակցութիւն բերեց 9-րդ նստաշրջանի Իսլ. խորհրդարանի պատգամաւորական ընտրութիւններին»:
Յիշեալն իր խօսքի վերջում աւելացրեց. «Մեր սիրելի նահատակ Զօրիկ Մուրադեանի եւ միւս նահատակների յիշատակը առյաւէտ վառ է մնալու մեր սրտերում: Յարգանք ու պատիւ իրենց անմոռաց յիշատակին, արժանի դառնան երկնային արքայութեանն ու հանգչեն խաղաղութեան մէջ»:
Մեծարման ընթացքում հոգեճաշ մատակարարւեց ներկաներին:
Թ. Յ.

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։