Հա

Համայնք

14/03/2012 - 11:00

alt

Իւրաքանչիւր դպրոցի աշակերտ աւարտելով իր ուսումնական շրջանը՝ մուտք է գործում համալսարան՝ բարձրագոյն ուսում ստանալու նպատակով:
Հետեւաբար՝ տարբեր դժւարութիւնների եւ համալսարանի մեծածաւալ դասերի եւ աշխատանքների բերումով՝ հետզհետէ մարում է նրա կապը՝ իր դպրոցական շրջանի հետ:

Դպրոցիս տեսչութիւնը անդրադառնալով այս խնդրին՝ նպատակադրեց կեանքի կոչել ուսանողական հաւաք, որի մաս կազմեն նախկին ուսումնական տարեշրջաններում համալսարան ընդունւած աշակերտները եւ այսպիսով՝ նրանց առիթ տրւի, որ հանդիպեն իրենց շրջանի ընկերներին, ինչու չէ նաեւ ներկայ ուսումնական տարեշրջանի նախահամալսարանական բաժնի աշակերտներին եւ այսպիսով՝ փոխանցեն իրենց փորձառութիւններն ու տեղեկութիւնները՝ իրենց ընդունւած ճիւղերի վերաբերեալ:
Առ այդ՝ այս ուսումնական տարեշրջանում եւս, ինչպէս նախկին տարեշրջաններում, թւականիս մարտի 1-ի առաւօտեան ժամը 9:00-ին, դպրոցիս սրահում տեղի ունեցաւ 2007 թւականից մինչեւ 2011 թւականն ընդունւած նախահամալսարանական բաժնի 44 աշակերտների չորրորդ հանդիպումը՝ ներկայութեամբ դպրոցիս տեսչի, փոխտեսչի եւ ուսուցիչների:
Հանդիպման սկզբում դպրոցիս տեսուչ Արա Ֆարհադեանը բովանդակ անձնակազմի կողմից շնորհաւորանքի եւ բարեմաղթանքի խօսք ուղղեց համալսարան մուտք գործած աշակերտներին, որից յետոյ ուսուցիչների ներկայացուցիչ Շահէն Բաբախանեանցը եւս արտայայտւեց այդ առիթով:
Հանդիպման ընթացքում համալսարան ընդունւած աշակերտները տեղեկութիւններ փոխանցեցին իրենց ընդունւած ճիւղի ու նաեւ դասը սերտելու ձեւակերպի վերաբերեալ: Եղան հարցեր՝ ներկայ ուսումնական տարեշրջանի նախահամալսարանական բաժնի աշակերտութեան կողմից:
Հանդիպումն ընթացաւ ջերմ մթնոլորտում, որի ընթացքում նաեւ տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն:
Հանդիպումն աւարտւելով՝ աշակերտները լաւ տպաւորութեամբ թողեցին դպրոցը:

Հայոց ազգ. «Սահակեան» ոչ-շահադիտական
կրթահամալիրի Հանրային կապ
Մարտ, 2012

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։