Հա

Համայնք

13/03/2012 - 11:27

alt

«Ռոստոմ» տղայոց դպրոցի տեսչութեան կողմից ուրախութեամբ տեղեկացանք, որ սոյն դպրոցի աշակերտներից 16 հոգի (ութ տարբեր ուսումնասիրութիւններով) առաջին անգամը լինելով՝ մասնակցել են «Ջաբերէբնէ Հայեան» տարրական դպրոցների մակարդակով գիտական, ուսումնասիրական երկրի մասշտաբով կայացող փառատօնին՝ առաջին փուլում, որը կայացել է Ուսումնադաստիարակչութեան հիմնարկի տարբեր շրջանների միջեւ:

Հինգերորդ դասարանի աշակերտներ՝ Ռուբէն Զարգարեանի եւ Գեղայր Բաբախանեանի ներկայացրած ուսումնասիրութիւնը՝ «Բետոն» խորագրով, անցել է երկրորդ փուլ, որը կայանալու է նահանգային մակարդակով:
Այդ կապակցութեամբ դպրոցի տեսուչ պրն. Ֆարահաբադին ջերմօրէն շնորհաւորելով ուսուցչական կազմին, աշակերտներին եւ ծնողներին՝ շնորհակալութիւն է յայտնել նաեւ ուսումնասիրութիւնների ընթացքում կազմակերպիչ մարմնի հետ կապ դպրոցի ուսուցչուհի տկն. Էսմիին, հինգերորդ դասարանի ուսուցիչ պրն. Զառինին եւ դպրոցի ծնող, ուսուցիչ Քամելիա Շիրւանեանին եւ մաղթել է նորանոր յաջողութիւններ:

«Ռոստոմ» տղայոց դպրոցի ծնողական խորհուրդ

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։