Հա

Համայնք

11/03/2012

altaltՍոյն թւականի փետրւարի 6-ին հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրում Հայ գրքի տարւայ առիթով տեղի ունեցաւ «Արաքս» գրադարանի բացումը: Սոյն ծրագրին զուգընթաց՝ նաեւ նշւեց Իրանի Իսլամական յեղափոխութեան 33-րդ տարեդարձը:
Ծրագրին ներկայ էին՝ Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի ներկայացուցիչներ՝ Սարօ Աւագեանը եւ Յովիկ Գիւլազիզեանը, Թեհրանի ուսումնադաստիարակչութեան նախարարութեան 6-րդ շրջանի տնօրէնի տեղակալ պրն. Փարիարը, ուղեցոյց բաժնի պատասխանատու պրն. Ջաւադեարը, 6-րդ շրջանի Գրականութեան բաժնի մասնագէտ տկն. Ռաուֆին, հայ նահատակ Ժիլբերտ Մելքոմ Աբգարի հարազատները, կրթահամալիրի ծնող՝ ազատորդիներ եւ անձնուրացներ, ուսուցչական կազմը, ծնողական խորհուրդը, գերազանցիկ եւ մարզական յաջողութիւն ձեռք բերած աշակերտուհիները:

alt

Նախ կատարւեց գրադարանի բացումը՝ պրն. Փարիարի եւ Սարօ Աւագեանի ձեռամբ եւ ապա ներկաները հրաւիրւեցին կրթահամալիրի սրահ, ուր շարունակւեց օրւայ ծրագիրը:
Կրթահամալիրի տեսչուհու՝ Անի Մանուկեանի բացման խօսքից յետոյ՝ բեմ հրաւիրւեց «Արաքս» գրադարանի գրադարանավարուհի Իւետ Մուրադխանեանը, որը բացատրութիւններ տւեց գրադարանի վերաբերեալ: Նա նշեց. «Այս տարի լրանում է հայ գրքի տպագրութեան 500-ամեակը: 2012 թւականը Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի կողմից յայտարարւել է Հայ գրքի տարի: Որպէս առաջին քայլ Հայ գրքի տարւայ եւ ինչու չէ նաեւ հայ տպագրութեան 500-ամեակի մեծարման՝ կատարւեց հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրի «Արա քս» գրադարանի բացումը:
altՀայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրի գրադարանի գրքերի դասաւորումը սկսւեց 2010-11 ուս. տարեշրջանից: Նկատի առնելով կրթահամալիրի ուշիմ դպրոց դառնալը եւ գրադարանում գտնւող գրքերի աչքառու քանակն ու ապագայում աւելացող գրքերը՝ որոշւեց, որ գրադարանի դասաւորումը կատարւի գրադարանավարութեան գիտական հիմքերի վրայ՝ օգտագործելով համապատասխան տեղեկատւական տեխնոլոգիաները, որպէսզի երկարատեւում գրադարանը հնարաւորութիւն ունենայ աշակերտութեանը, ուսուցիչներին եւ ծնողներին տրամադրել ընթերցանութեան հարկ եղած նիւթերը եւ գիտական տեղեկութիւնները:
Ներկայում ցանկագրւել եւ պիտակաւորւել են շուրջ 3000 գրքեր: Բոլոր ցանկագրւած գրքերը հնարաւոր է որոնել եւ փոխառման ենթարկել գրադարանի տնօրէնութեան համակարգչային ծրագրի միջոցով: Գրադարանի գրքերի թիւը հասնում է մօտաւորապէս 10,000-ի, որի չցանկագրւած գրքերը աստիճանաբար կը ցանկագրւեն:
altԳրքերը դասակարգւել են չորս հիմնական խմբերի մէջ՝ մանկական, պատանեկան, չափահասներ եւ տեղեկագրքեր: Իւրաքանչիւր խմբում գտնւող գրքերը դասակարգւած են ըստ Դիոյի դասակարգման ձեւի, պիտակաւորւել եւ պահարաններում շարւել ըստ նիւթերի, հեղինակի եւ վերնագրի»:
Այնուհետեւ ծնողական խորհուրդը փոքրիկ յուշանւէրով գնահատեց Իւետ Մուրադխանեանին՝ նրա կատարած աշխատանքի համար:
Ծրագիրը համեմւած էր գեղարւեստական բաժնով եւս:
Ծրագրի ընթացքում արտայայտւեց հայ նահատակ Ժիլբերտ Մելքոմ Աբգարի հարազատներից Ազնիւ Մելքոմ Աբգարը, որին որպէս շնորհակալութիւն՝ ծնողական խորհուրդը փոքրիկ յուշանւէր յանձնեց:
Նաեւ բեմ հրաւիրւեցին կրթահամալիրի ազատորդի ու անձնուրաց ծնողների զաւակները եւ նրանց եւս ծնողական խորհրդի կողմից յուշանւէրներ յանձնւեցին:
Առիթը պատեհ համարելով՝ նոյն օրը գնահատագրեր ստացան կրթահամալիրի ուղեցոյց բաժնի գերազանցիկ աշակերտուհիները, ինչու չէ նաեւ տարրական եւ ուղեցոյց բաժինների մարզական ասպարէզում առաջնութիւն շահած մարզուհիները:

Հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրի զեկոյցը պատրաստել է
փոխտեսչուհի Վերժիկ Թահմազեանը

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։