Հա

Համայնք

08/03/2012

alt

Թւականի փետրւարի 24-ին Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան «Շահբազեան» սրահում տեղի ունեցաւ Իրանահայութեան սկաուտական ընդհանուր երրորդ համագումարը եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան միջոցով նախաձեռնւած երկրորդ համագումարը: Համագումարի թեման էր՝ ի՞նչ է ներկայ սկաուտականի կարիքները, ինչպէ՞ս ենք կարող մօտենալ համաշխարհային սկաուտական աշխատանքային ոճին եւ արդեօք այդ մօտեցումը հարկաւո՞ր է թէ՝ ոչ:

Համագումարին մասնակցել էին՝ «Րաֆֆի» միութեան Սկաուտական բաժանմունքը, Հայկ. բարեգործական ընդհանուր միութեան Սկաուտական բաժանմունքը, Նոր Ջուղայի «Արարատ»-ի Սկաուտական միաւորը եւ Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Սկաուտական միութիւնը:
Համագումարը բաղկացած էր երկու բաժնից: Առաջին բաժինը սկսւեց բացման խօսքով եւ շարունակւեց դասախօսութեամբ, որը ներկայացրեց Սուրիկ Աբնուսեանը: Նա խօսեց ընդհանուր սկաուտականի սկզբունքների ու դաւանանքների եւ նրանց կարեւորութեան մասին, նաեւ մատնանշեց, որ սկաուտականը մեզ մօտ ազգային է կոչւում, բայց դա չի նշանակում, որ սկաուտական աշխատանքները տարբերւում են համաշխարհային սկաուտական աշխատանքներից:
Դասախօսութիւնից յետոյ՝ հերթը հասաւ միութիւնների ներկայացուցիչների աշխատանքների ներկայացմանը, որոնք ամփոփ զեկուցեցին իրենց միութեան կառոյցի, աշխատանքների ու կարգերի մասին եւ անդրադարձան համագումարի բուն նիւթին ու ներկայացրին իրենց կարծիքը՝ դրա վերաբերեալ:
Աշխատանքների զեկուցումից յետոյ՝ տրւեցին հարցեր՝ միութիւնների կողմից՝ տւեալ զեկուցման վերաբերեալ: Առաջին բաժնում նաեւ իրենց ուսումնասիրութիւնը համագումարի թեմայի շուրջ ներկայացրին Անդրէ Գալստեանը եւ խմբապետ Մարիէտ Մարտիրոսեանը, նաեւ ամփոփ զեկոյց տրւեց Շւեդիայում կայացած համաշխարհային սկաուտական բանակումի մասին, որը խորհրդանիշն էր համաշխարհային սկաուտական որակի եւ մակարդակի:
Երկրորդ բաժնում արդէն սկսւեց ազատ զրոյցը եւ սկաուտներն իրենց կարծիքն արտայայտեցին թեմայի շուրջ, եզրակացրեցին, որ մեր մօտ պարզապէս պակասում է կանոններին մօտենալու հարցը, բայց մեր աշխատանքների որակը եւ գիտելիքները չեն զիջում համաշխարհային սկաուտականին: Հարկ է Իրանի սկաուտներս աւելի շատ միասնաբար աշխատենք եւ բարձրացնենք մեր աշխատանքների որակը՝ միասին ջանք թափելով: Ահա այսպէս աւարտին հասաւ Իրանահայ սկաուտական համագումարը:

Հայ մշակութային
«Արարատ» կազմակերպութիւն

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։