Հա

Համայնք

08/03/2012

altԱմառային արձակուրդները աւելի հետաքրքիր եւ արդիւնաւէտ անցկացնելու համար՝ Շահինշահրի հոգեւոր հովիւ Տ. Անանիա վրդ. Գուճանեանի նախաձեռնութեամբ եւ Համայնքային վարչութեան համագործակցութեամբ կազմակերպւեցին մի շարք դասարաններ, որոնցից մէկն էլ ասեղնագործութեան դասարանն էր: Այն մեծ արձագանգ գտաւ Շահինշահրի արւեստասէր կանանց շրջանում: Դասարանը սկսեց գործել սեպտեմբեր ամսից եւ ունի շուրջ 25 աշակերտներ: Դասարանի ղեկավարն է Հիլդա Խուդաբախշեանը, որը մեծ հաճոյքով իր տարիների փորձն ու գիտելիքները փոխանցում է իր աշակերտներին:

Տկն. Հիլդան դեռ իր դպրոցական տարիներում է սկսել այս արւեստով զբաղւել եւ տարիների ընթացքում ստեղծագործել եւ կատարելագործել է իր հմտութիւնները: Նրա ուսուցման շնորհիւ՝ իր աշակերտների ձեռքերով գոյնզգոյն թելերով կտորի վրայ շունչ է առնում մեսրոպատառ այբուբենը, իսկ ծաղիկները դառնում են յաւերժ անթառամ ու մշտադալար: Տկն. Հիլդայի ասութեամբ՝ անելիքները դեռ շատ են, պէտք է դեռ շատ աշխատեն եւ հմտանան: Մտադիր են նաեւ ունենալ իրենց աշխատանքների ցուցահանդէս, որը յուսով են՝ աւելի շատ թւով երիտասարդների կը խրախուսի մասնակցելու այս դասարաններին եւ տիրապետել հայ արւեստի այս գեղեցիկ ճիւղին: Տկն. Հիլդան նշեց նաեւ, որ պէտք է պատրաստեն ամբողջովին ասեղնագործ տարազներ, որը մեծ հմտութեան կարիք ունի: Յուսով ենք, որ այս արւեստը կը փոխանցւի սերնդէսերունդ եւ կը մնայ յարատեւ:

Թղթակից՝ Ադրինէ Իսայեան

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։