Հա

Համայնք

Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2014 10:30

Առաջնորդարանի այցելուներ

Հինգշաբթի, նոյ. 6-ի առաւօտեան Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին այցելեց Շւեդիայի դեսպանութեան երկրորդ քարտուղար պրն. Պիր Լինները, որը նոր պաշտօն է ստանձնել դեսպանատանը: Պրն. Պիրը իր ուրախութիւնը յայտնեց այս հանդիպման համար, Սրբազանը շնորհաւորեց նրան եւ յաջողութիւն մաղթեց իր ապագայ գործունէութեան մէջ եւ որոշ բացատրութիւններ տւեց նրան հայ համայնքի ազգային-հոգեւոր կեանքի մասին:

- Հինգշաբթի, նոյ. 6-ի առաւօտեան Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին այցելեց Շւեդիայի դեսպանութեան երկրորդ քարտուղար պրն. Պիր Լինները, որը նոր պաշտօն է ստանձնել դեսպանատանը: Պրն. Պիրը իր ուրախութիւնը յայտնեց այս հանդիպման համար, Սրբազանը շնորհաւորեց նրան եւ յաջողութիւն մաղթեց իր ապագայ գործունէութեան մէջ եւ որոշ բացատրութիւններ տւեց նրան հայ համայնքի ազգային-հոգեւոր կեանքի մասին:


- Նոյն օրը կէսօրին Սրբազան Հայրն ընդունեց Թեհրանի Հայ եկեղեցասէր կանանց միութեան վարչութեանը: Սրբազան Հայրը շնորհաւորեց նոր վարչութիւնը, յաջողութիւն մաղթեց եւ թելադրեց, որ նոր անդամուհիներով օժտեն միութիւնը: Սրբազան Հայրը միաժամանակ գնահատեց եկեղեցասէր միութեանը վեր առնելով հայ կնոջ դերը մեր ժողովրդի կեանքում, յատկապէս եկեղեցասէր կանանց միութեան անցեալի գործունէութիւնը:

141112d02a

141112d02b

- Դարձեալ նոյն օրը Սրբազան Հայրը ընդունեց Թեհրանի հայ կանանց բարեգործական ընկերութեան վարչութեան ներկայացուցիչներ՝ Ալիս Բաբախանեանին ու Անահիտ Զարգարեանին, որոնք Սրբազան Հօրը զեկուցեցին իրենց աշխատանքների մասին: Սրբազան Հայրը, մեծապէս գնահատեց Թեհրանի հայ կանանց բարեգործական ընկերութեանը, որի խնամքի տակ են Ս. Գէորգ եկեղեցու շրջափակում գործող ծերանոցն ու «Սօսէ Մայրիկ»-ը: Սրբազան Հայրը յատկապէս գնահատեց երկու ծերանոցների նկատմամբ իրենց ունեցած պատասխանատու վերաբերմունքը:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կայքէջ
www.tehranprelacy.com

Յարակից Հրապարակումներ

  • Հանդիսաւոր ս. պատարագ եւ մատաղօրհնէք՝ Ս. Սարգիս Զօրավարի տօնի առիթով
    Հանդիսաւոր ս. պատարագ եւ մատաղօրհնէք՝ Ս. Սարգիս Զօրավարի տօնի առիթով

    Փետրւարի 12-ին, Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդու՝ Մարտիրոսի տօնի առիթով, մատուցւեց հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ Ս. Սարգիս եկեղեցում, պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Սոյն տօնը նաեւ անւանակոչութեան տօնն է Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու:

  • Մեկնարկեց  Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան 41-րդ Համադպրոցական խաղերը
    Մեկնարկեց  Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան 41-րդ Համադպրոցական խաղերը

    Երէկ՝ փետրւարի 8-ին շուրջ 1200 հանդիսատեսի, 567 աշակերտ-ուհիների եւ 100- ից աւելի մանկապարտէզի սաներ ներկայութեամբ եւ մասնակցութեամբ տեղի ունեցաւ 41-րդ Համադպրոցական խաղերի բացումը: 

  • ԿՈՉ
    ԿՈՉ

    Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Իրանի Իսլամական յեղափոխութեան մեծ յաղթանակի 38-րդ տարեդարձի մեծարման ծրագրի շարանի աւարտին, ամբողջ Իրանի մասշտաբով, ուրբաթ 10 փետրւարի 2017-ին, (22 Բահման‎) առաւօտեան տեղի է ունենալու համաժողովրդական մեծ քայլարշաւ:

  • Իսլ. յեղափոխութեան յաղթանակի առիթով. Ընթիրք-երեկոյթ՝ Իրանում Աստւածային կրօնների հետեւորդների ներկայացուցիչների մասնակցութեամբ
    Իսլ. յեղափոխութեան յաղթանակի առիթով. Ընթիրք-երեկոյթ՝ Իրանում Աստւածային կրօնների հետեւորդների ներկայացուցիչների մասնակցութեամբ

    Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 38-րդ տարեդարձի առիթով, երէկ՝ փետրւարի 5-ին, Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան նախաձեռնութեամբ եւ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների մասնակցութեամբ կազմակերպւել էր ընթրիք-երեկոյթ: Այս մասին տեղեկացնում է «Ալիք»-ի թղթակից Կ. Դաւթեանը:

  • Այցելութիւններ՝ Սրբազան Հօրը
    Այցելութիւններ՝ Սրբազան Հօրը

    Փետրւարի 2-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Լիբանանից ժամանած Հ.Մ.Ը.Մ.-ի Կենտրոնական վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտչեանին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։