Հա

Համայնք

Երեքշաբթի, 09 Դեկտեմբերի 2014 12:00

Հայաստանեայց Եկեղեցու հիմնադիր առաքեալների տօնակատարութիւնը՝ Թեհրանի Ս. Թադէոս-Ս. Բարթուղիմէոս եկեղեցում

Շաբաթ, նոյեմբերի 29-ը տօնն էր Հայաստանեայց Եկեղեցու հիմնադիր սրբազան առաքեալների՝ Ս. Թադէոսի եւ Ս. Բարթուղիմէոսի: Այս առիթով եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատուցւեց Ս. Թադէոս-Բարթուղիմէոս եկեղեցում: Ս. պատարագը մատուցեց թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Պատարագիչ Սրբազան Հօրը սպասարկում էին Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանն ու Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը:

Շաբաթ, նոյեմբերի 29-ը տօնն էր Հայաստանեայց Եկեղեցու հիմնադիր սրբազան առաքեալների՝ Ս. Թադէոսի եւ Ս. Բարթուղիմէոսի: Այս առիթով եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատուցւեց Ս. Թադէոս-Բարթուղիմէոս եկեղեցում: Ս. պատարագը մատուցեց թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Պատարագիչ Սրբազան Հօրը սպասարկում էին Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանն ու Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը: Ս. պատարագին ներկայ էր նաեւ Տ. Վարազդատ աւ. քհնյ. Քեշիշեանը: Ս. պատարագի երգեցողութիւնը կատարեց Ս. Գէորգ եկեղեցու երգեցիկ խումբը՝ ղեկավարութեամբ Օդետ Մուրադեանի, իսկ խորանից երգեց Սեւադա սրկ. Շաղուլեանը:

141209d01a

Առաջնորդ Սրբազան Հայրն իր քարոզը սկսեց գոհութիւն եւ փառք տանելով առ Աստւած, որ այս տարի եւս առիթ տւեց մեր եկեղեցու հիմնադիր առաքեալների տօնը հաւաքաբար տօնելու եւ նրանց յիշատակով զօրանալու: Իր քարոզում Սրբազան Հայրը կարեւորութեամբ շեշտեց մեր եկեղեցու առաքելութեան մասին ասելով. «Հայ եկեղեցու իւրայատուկ նկարագիրն ու յատկանիշը իր առաքելականութիւնն ու ուղղափառ հաւատքն են, որով նա խորապէս արմատացած Քրիստոսով, շարունակում է իր ծառայական առաքելութիւնը մեր ժողովրդի կեանքում»: Իր քարոզի մի այլ բաժնում Սրբազանը գնահատեց հաւատացեալների խուռներամ մասնակցութիւնը օրւայ տօնին, նշելով որ մենք ազգովի պատրաստւում ենք ոգեկոչելու հարիւրամեակը Հայոց Ցեղասպանութեան, հետեւաբար կոչւած ենք ազգովի եւ միակամ ու միասիրտ նշելու այն եւ խոնարհւելու մեր նահատակների յիշատակի առաջ: Մեր եկեղեցական թէ ազգային տօները առիթ են մեր միասնութեան, համատեղ գործակցութեան եւ աշխատանքի:
Ս. պատարագի աւարտին տեղի ունեցաւ ջրօրհնէքի արարողութիւն Ս. Թադէոս առաքեալի աջով:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կայքէջ
wwww.tehranprelacy.com

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Տնտեսական առումով ինչպիսի՞ն կը լինի իրանական 1396 տարին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։