Հա

Համայնք

ԱՊՐԻԼԻ 24
%PM, %04 %409 %2015 %12:%Հնվ

«Մեր ակնկալիքն է, որ Իրանի պատասխանատուները 100-ամեակի միջոցառումներին՝ իրենց ներկայութեամբ զօրակցեն մեզ»

Երէկ յունւարի 3-ին այդ առիթով ազգային առաջնորդարան այցելեցին եւ առաջնորդարանի դահլիճում հիւրընկալւեցին Թեհրանի քաղաքապետարանի 8-րդ շրջանի քաղաքապետ դոկտ. Թոլուին, Թեհրանի հիւսիս-արեւելեան շրջանի պահակազօրի հրամանատարութեան քաղաքագաղափարական հարցերով պատասխանատու հոջ. Հոսէյնին, Թեհրանի նոյն շրջանի պահակազօրի հրամանատար՝ գնդապետ Եաղուբեանը եւ յարակից բաժինների պատասխանատուներ:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով սկսած յունւարի 1-ից, Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եւ ազգային իշխանութիւնը ընդունում են պետական տարբեր պատասխանատու այրերի շնորհաւորական այցերը:
Երէկ յունւարի 3-ին այդ առիթով ազգային առաջնորդարան այցելեցին եւ առաջնորդարանի դահլիճում հիւրընկալւեցին Թեհրանի քաղաքապետարանի 8-րդ շրջանի քաղաքապետ դոկտ. Թոլուին, Թեհրանի հիւսիս-արեւելեան շրջանի պահակազօրի հրամանատարութեան քաղաքագաղափարական հարցերով պատասխանատու հոջ. Հոսէյնին, Թեհրանի նոյն շրջանի պահակազօրի հրամանատար՝ գնդապետ Եաղուբեանը եւ յարակից բաժինների պատասխանատուներ:
Հանդիպման սկզբում, հիւրերի անունից շնորհաւորական խօսքեր ասաց հոջ. Հոսէյնին, յոյս յայտնելով, որ 2015-ին աշխարհում տիրի խաղաղութիւն եւ համերաշխութիւն: Նա իր ուրախութիւնը յայտնեց, որ Իրանում կրօնական փոքրամասնութիւնները անկաշկանդ նշում են իրենց աւանդութիւններն ու սովորութիւնները: Նա գնահատանքով արտայայտւեց նոյն շրջանի հայ հայրենակիցների եւ քաղաքապետարանի սերտ համագործակցութեան մասին:
Հանդիպման ընթացքում, թեմակալ առաջնորդը ողջունելով ներկաներին, նշեց. «Ես այս այցը համարում եմ բարեկամութեան որպէս ամենագեղեցիկ օրինակ»:
Սրբազան Հայրը գնահատեց նաեւ քաղաքապետարանի բերած նպաստը՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու հարցում: Տ. Սեպուհ արք. Սարգսեանը անդրադարձաւ նաեւ տարածաշրջանում ծայր առած պատերազմներին, աւելացնելով որ նման հատւածական ու ծայրայեղական պատերազմները խորթ են թէ՛ քրիստոնէութեանը, թէ՛ իսլամին եւ թէ՛ բոլոր կրօններին եւ իր գոհունակութիւնը յայտնեց, որ Իրանը տարածաշրջանի ամենախաղաղ ու հզօր երկիրն է:
Սրբազան Հայրը խօսեց Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի մասին, հակիրճ բացատրութիւն տալով Ցեղասպանութեան վերաբերեալ, նշելով որ անցեալ 100-ամեակի ընթացքում իրանցի բազմաթիւ մտաւորականներ անդրադարձել են Հայոց Ցեղասպանութեանը: Թեմակալ առաջնորդն յաւելեց, որ. «Մեր ակնկալիքն է, որ առաջիկայ տարւայ ընթացքում Իրանի պատասխանատուները 100-ամեակի առիթով կազմակերպւող միջոցառումներին՝ իրենց ներկայութեամբ զօրակցեն մեզ»:

اخبار مرتبط

  • Ապրենք ու գործենք Ապրիլեան խորհրդով
    Ապրենք ու գործենք Ապրիլեան խորհրդով

    Ապրիլ ամիսը ազգերի եւ ժողովուրդների կեանքում, իր գարնանաբոյր զեփիւռով, աստիճանաբար կանաչազարդւող բնութեամբ նոր ու զւարթ կեանքի աւետիսով ողողում է բնութիւնն ու մարդկային կեանքը ընդհանրապէս։

    Դժբախտաբար, մեզ հայերիս համար Ապրիլը սարսուռ, հալածական կեանք, ջարդ ու սպանութիւն եւ հայրենազրկում յիշեցնող ամիս է. ամիս, որի յիշատակումն իսկ հայ մարդուն, ակամայ յիշեցնում է իր նախահայրերի դժոխային կեանքը Ցեղասպանութեան ահաւոր տարիներին, այլեւ աւերակութիւնն ու քանդումը իր հայրենիքի։

  • Կոչ սիրոյ եւ զգաստութեան
    Կոչ սիրոյ եւ զգաստութեան

    Իրանահայ գաղութը եւ թեհրանահայը յատկապէս խոր մտահոգութեամբ հետեւում է Հայաստանում - Երեւան եւ այլ քաղաքներում- տեղի ունեցող դէպքերին, ցոյցերին, դժգոհութեան ձայներին, որոնք արդիւնք են երկրի ներսում տեղի ունեցող դժգոհութիւններին, արդար պահանջներին։

  • Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին
    Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին

    Չորեքշաբթի թւականիս ապրիլի 18-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներից տիկնայք Արփի Ալեքսանդր եւ Աշխէն Եղեայեանին եւ պարոնայք՝ Վարանդ Քուրքչեան, Յովիկ Մինասեան եւ Մարտիրոս Օհանջանեանին:

  • Այցելութիւն առաջնորդարան
    Այցելութիւն առաջնորդարան

    Երկուշաբթի ապրիլի 16-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց մի խումբ գերմանացի հոգեւորականների, ովքեր գործում են Միջին Արեւելքում, Թեհրանի Գերմանական եկեղեցու հոգեւոր հովւի համադրութեամբ:

  • Դատապարտում ենք Ամերիկայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի յարձակումը Սիրիայի վրայ եւ միաժամանակ զօրակցում ենք սիրիական պետութեան եւ ժողովրդին
    Դատապարտում ենք Ամերիկայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի յարձակումը Սիրիայի վրայ եւ միաժամանակ զօրակցում ենք սիրիական պետութեան եւ ժողովրդին

    Խիստ կերպով դատապարտում ենք ամերիկեան, անգլիական ու ֆրանսիական զինեալ ուժերի անարդարանալի, դատապարտելի, միջազգային օրէնքների հակառակ յարձակումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետութեան զինուժի եւ պատերազմական ռազմակայանների ու խաղաղ բնակչութեան վրայ։ Ամօթալի երեւոյթ է հաստատել, որ արաբական որոշ երկրներ, խորհրդակցաբար յարձակւող թշնամի զինեալ ուժերի եւ պետական այրերի հետ, անուղղակի կերպով մասնակից են եղել Սիրիայի վրայ կատարւած յարձակումներին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։