Հա

Համայնք

Երկուշաբթի, 12 Յունւարի 2015 11:10

«Անէթ» գիրք-հաւաքածոյի շնորհանդէսը՝ «Շահբազեան» սրահում

2014 թ.-ի դեկտ. 16-ի երեկոյեան ժամը 7-ին «Արարատ» մարզաւանի «Շահբազեան» սրահում կայացաւ վաստակաւոր արւեստագէտ Սէթ Բեգիջանեանի մեծարման երեկոն եւ «Անէթ» գիրք-հաւաքածոյի շնորհանդէսը, ուր հրաւիրւած ու ներկայ էին մեծ թւով հայ եւ պարսիկ արւեստագէտներ:

2014 թ.-ի դեկտ. 16-ի երեկոյեան ժամը 7-ին «Արարատ» մարզաւանի «Շահբազեան» սրահում կայացաւ վաստակաւոր արւեստագէտ Սէթ Բեգիջանեանի մեծարման երեկոն եւ «Անէթ» գիրք-հաւաքածոյի շնորհանդէսը, ուր հրաւիրւած ու ներկայ էին մեծ թւով հայ եւ պարսիկ արւեստագէտներ:
Միջոցառման սկզբում եղան բացման խօսք ու բարիգալստեան արտայայտութիւններ՝ մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան հանրութեան հետ կապի ընդ. տնօրէն պրն. Մոհամմադ - Ռասուլ Սադեղիի միջոցով, որն էլ կատարեց հանդիսավարի պարտականութիւնը:
Ինչպէս յիշւեց՝ սոյն միջոցառումը նւիրւած էր նաեւ «Անէթ» մեծադիր եւ շքեղ գիրք-ալբոմին, որը գրել ու կազմել է ծանօթ արւեստագէտ-գրող, վարպետ Ահմադ-Ռեզա Դալւանդը, անձնաւորութիւն, ով գրում է՝ գեղարւեստի, գրաֆիկական նախագծումների եւ ժուռնալիստիկայի բնագաւառներում, իսկ ձեռնարկը կազմակերպւել էր «Անէթ» մշակութա-գեղարւեստական համալիրի կողմից, մի կառոյց, որ աշխատում է 1961 թւականից ու մինչ օրս նախագծել է՝ արձաններ, ծաւալական ստեղծագործութիւններ, յուշատախտակներ, պաստառներ եւ բազմաթիւ այլ գործեր: «Անէթ»-ի աշխատանքները բազմակողմանի են, հարթ գրաֆիկայից մինչեւ՝ եռաչափ քանդակ, ֆլեկսի փայտեղէն, բրոնզ, գաճ եւ քարեր... Իսկ այս բոլորը կարիք ունէին ուղեցոյց գիրք-հատորի, որի լոյս ընծայումը իրականացաւ ասպարէզի սկզբնաւորող «Անէթ»-ի եւ «Էնթեխաբ» հրատարակչականի կողմից:

* * *

150112d03aՌ. Սադեղին սկզբում ամբիոնի մօտ հրաւիրեց հեղինակ Ահմադ-Ռեզա Դալւանդին, որն էլ ողջունելով բոլոր ներկաներին, յատկապէս անդրադարձաւ Սէթ Բեգիջանեանի վաստակին ու նրա սկսած գործն ու աշխատանքը շարունակող եւ ծաւալող իր արժանաւոր որդիներին՝ Վրէժին ու Զարեհին: Դալւանդն ասաց. «Նրանք կարողացան գործը զարգացնել նոր գաղափարներով եւ կարողացան կապ հաստատել ճարտարարւեստի ու գեղարւեստի, գեղագիտութեան ու կիրառականի միջեւ, եւ քանի որ այստեղ Գերմանիա չէ ու մենք չունենք «Բահաուս» անունով որեւէ բան ու բացատրւած չեն պարտականութիւնները՝ կարող եմ ասել ուշադրութեան արժանի ու նկատառելի է հէնց այս սահմաններում իմ կատարած այս փոքր գործը: Ընդհանրապէս եղել է մտահոգութիւն եւ զգացւել կարիք, որ իրականապէս լինի մի ուղեցոյց ալբոմ-գիրք»:
150112d03bՆա իր խօսքերի շարունակման մէջ ասաց. «Արդի կեանքի անհրաժեշտութիւններից է դիզայնը, երբ ես չեմ կարող դիզայն անել մի քաղաք, կարո՞ղ եմ մի լրագիր կամ հատոր դիզայն անել, կարելի՞ է դիզայնի ուղեցոյց - նախագիծ տալ որեւէ հաստատութեան համար: Մենք այս ասպարէզում դժւարութիւն ունենք, եւ ես իրականում ուզում եմ ասել մի խոչընդոտի մասին, երբ «Անէթ» անունով մի խումբ,- որ մի անկիւնում, խաղաղութեամբ զբաղւած են իրենց մասնագիտական ու տեխնիկական գործով,- գալիս, ասենք ինձ, առաջարկում են, որ՝ մեզ համար դիզայնի մի հատոր պատրաստիր, ապահովիր մեզ հարկ եղած տեղեկութիւնները՝ գրաֆիկայի արւեստի եւ գեղագիտութեան վերաբերեալ»:
Ահմադ - Ռեզա Դալւանդի բովանդակալից ելոյթից յետոյ, գեղարւեստական կատարումների համար հանդիսավարը բեմ հրաւիրեց քանոնահար Սեդա Սոդէյֆիին, երգիչ Վահիկ Ղարախանեանին եւ դաշնակահար Ալւին Յովհաննիսեանին, որոնք գեղեցիկ ու սրտառուչ կերպով կատարեցին՝ «Գիշեր», «Յուշեր», «Քաղցր երազ» հայերէն երգերը ու մի երգ՝ պարսկերէնով:
Սոյն սրտառուչ կատարումներից յետոյ բեմ հրաւիրւեցին դահլիճում ներկայ անւանի արւեստագէտներ եւ գրողներ՝ Վարանդ Ս. Քիւրքչեանը, վարպետ Սեդրակ Նազարեանը, Սերժ Աւագեանը, «Ասիա» լրագրի գլխ. խմբագիր Իրաջ Ջամշիդին եւ «Մոսադեղի գարունը» վէպի հեղինակ՝ Շահրոխ Թանդար Սալեհը, որոնք հերթականօրէն հրաւիրւեցին ստորագրելու գրքի առաջին օրինակը, որ դրւած էր պատւանդանի վրայ:

150112d03c

Սոյն գեղեցիկ արարողութիւնից յետոյ, յայտարարւեց ձեռնարկի աւարտը, ու ներկաները հրաւիրւեցին հիւրասիրութեան, որը կայացաւ նախասրահում, ուր նաեւ՝ հատորի հեղինակ Դալւանդը ցանկացողների համար ստորագրեց ու նւիրեց «Անէթ» գիրք-հաւաքածոն:
Բոլոր ներկաները «Շահբազեան» սրահից հեռացան խոր բաւարարւածութեամբ:

Թղթակից

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։