Հա

Համայնք

20/01/2015

Իրանում Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցչի այցը՝ առաջնորդ Սրբազանին

Ս. թւականի յունւարի 13-ի առաւօտեան Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանում գործող Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչ Անժելիկա Սքոբիին:
Սրբազան Հայրը ողջունեց Սքոբիին, յաջողութիւն մաղթեց նրան՝ իր առաքելութեան մէջ:

Ս. թւականի յունւարի 13-ի առաւօտեան Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանում գործող Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչ Անժելիկա Սքոբիին:
Սրբազան Հայրը ողջունեց Սքոբիին, յաջողութիւն մաղթեց նրան՝ իր առաքելութեան մէջ:
Յայտնենք, որ Միջազգային Կարմիր Խաչի իրանեան գրասենեակը տարիներից ի վեր գործում է պետական համապատասխան կառոյցների հետ, գլխաւորաբար՝ մարդկային եւ մարդասիրական կազմակերպութիւնների երկխօսութեան համագործակցութեան շրջանակներում:
Սրբազան Հայրը գնահատեց Կարմիր Խաչի մարդասիրական գործունէութիւնը, նշելով, որ հայութիւնը եւս ունի իր Կարմիր Խաչի կազմակերպութիւնը, որը հրաշալի գործունէութիւն է ծաւալում հայ իրականութեան մէջ թէ՛ Հայրենիքում եւ թէ՛ Սփիւռքեան գաղթօջախներում:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կայքէջ
www.tehranprelacy.com

Յարակից լուրեր

  • Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով «Հոգեւոր համերգ»
    Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով «Հոգեւոր համերգ»

    Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով թւականիս մայիսի 17-ին եկեղեցու յարկի տակ կազմակերպւել էր «Հոգեւոր համերգ»-երեկոյ:

  • Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Մակեդոնացի երկու հոգեւորականների
    Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Մակեդոնացի երկու հոգեւորականների

    Երեքշաբթի, մայիսի 15-ի կէսօրին, Մակեդոնիայից Թեհրան ժամանած հոգեւորականներ՝ Միլան քահանայ Բորիսովը, Ս. Ստեփանոս մատրան հովիւ եւ փոխտնօրէն գիտութեան ու միջազգային համագործակցութեան բաժանմունքի Աստւածաբանութեան համալսարանում, նաեւ Դէժան քահանայ Բորիսովը քաղաքավարական այցով, այցելեցին Ազգային առաջնորդարան եւ հանդիպեցին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Հանդիպում Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետի եւ իր օգնականների հետ 
    Հանդիպում Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետի եւ իր օգնականների հետ 

    Երեքշաբթի, մայիսի 15-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետ՝ պրն. Վահիդռեզա Մոհամմադին:

  • Եկեղեցականաց համագումար
    Եկեղեցականաց համագումար

    Երկուշաբթի, մայիսի 14-ին, թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան նախագահութեամբ գումարւեց թեմիս Եկեղեցականաց համագումար, ընտրելու համար արժ. Տ. Արսէն քհնյ. Աւետեանին փոխարինող մի անդամ եկեղեցական:

  • Համբարձման տօնակատարութիւն
    Համբարձման տօնակատարութիւն

    Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն, թւականիս հինգշաբթի, մայիսի 10-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն էր:

    Այդ ուրախ առիթով Թեհրանի եկեղեցիներում հինգշաբթի առաւօտեան մատուցւեց Քրիստոսի երկինք Համբարձման տօնի առիթով սուրբ պատարագը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։