Հա

Համայնք

%AM, %20 %340 %2015 %10:%Հնվ

Իրանի Մշակոյթի եւ Իսլամական միջազգային հաղորդակցութեան կենտրոնի ներկայացուցիչների այցը՝ առաջնորդ Սրբազանին

Ս. թւականի յունւարի 13-ի կէսօրին Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց այցելութիւնը՝ Իրանի Մշակոյթի եւ Իսլամական միջազգային հաղորդակցութեան կենտրոնի ներկայացուցիչներ՝ միջկրօնական երկխօսութեան տնօրէն դոկտ. Հելմիի եւ տկն. Ռաշիդբէգիի, որոնք եկել էին շնորհաւորելու եւ Անթիլիասում մարտին տեղի ունենալիք համագումարի հետ կապւած նախապատրաստական աշխատանքների քննարկման համար:

Ս. թւականի յունւարի 13-ի կէսօրին Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց այցելութիւնը՝ Իրանի Մշակոյթի եւ Իսլամական միջազգային հաղորդակցութեան կենտրոնի ներկայացուցիչներ՝ միջկրօնական երկխօսութեան տնօրէն դոկտ. Հելմիի եւ տկն. Ռաշիդբէգիի, որոնք եկել էին շնորհաւորելու եւ Անթիլիասում մարտին տեղի ունենալիք համագումարի հետ կապւած նախապատրաստական աշխատանքների քննարկման համար:
Առաջնորդ Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց իր հիւրերին, շնորհակալութիւն յայտնեց նրանց բարեմաղթութիւնների համար եւ յատկապէս հաստատութեան նախագահ դոկտ. Էբրահիմիին:
Յայտնենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնն ու Մշակոյթի եւ Իսլամական Միջազգային հաղորդակցութեան կենտրոնը տարիներից ի վեր երկխօսութեան մէջ են: Արդարեւ սոյն թւականի մարտի 2-6-ին Անթիլիասում կազմակերպւելու է երկխօսութեան 6-րդ համագումարը, որի թեման լինելու է «Իսլամ-Քրիստոնեայ համագործակցութիւն՝ ի խնդիր տարածաշրջանում արդար խաղաղութեան»:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կայքէջ
www.tehranprelacy.com

اخبار مرتبط

  • Կոչ սիրոյ եւ զգաստութեան
    Կոչ սիրոյ եւ զգաստութեան

    Իրանահայ գաղութը եւ թեհրանահայը յատկապէս խոր մտահոգութեամբ հետեւում է Հայաստանում - Երեւան եւ այլ քաղաքներում- տեղի ունեցող դէպքերին, ցոյցերին, դժգոհութեան ձայներին, որոնք արդիւնք են երկրի ներսում տեղի ունեցող դժգոհութիւններին, արդար պահանջներին։

  • Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին
    Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին

    Չորեքշաբթի թւականիս ապրիլի 18-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներից տիկնայք Արփի Ալեքսանդր եւ Աշխէն Եղեայեանին եւ պարոնայք՝ Վարանդ Քուրքչեան, Յովիկ Մինասեան եւ Մարտիրոս Օհանջանեանին:

  • Այցելութիւն առաջնորդարան
    Այցելութիւն առաջնորդարան

    Երկուշաբթի ապրիլի 16-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց մի խումբ գերմանացի հոգեւորականների, ովքեր գործում են Միջին Արեւելքում, Թեհրանի Գերմանական եկեղեցու հոգեւոր հովւի համադրութեամբ:

  • Դատապարտում ենք Ամերիկայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի յարձակումը Սիրիայի վրայ եւ միաժամանակ զօրակցում ենք սիրիական պետութեան եւ ժողովրդին
    Դատապարտում ենք Ամերիկայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի յարձակումը Սիրիայի վրայ եւ միաժամանակ զօրակցում ենք սիրիական պետութեան եւ ժողովրդին

    Խիստ կերպով դատապարտում ենք ամերիկեան, անգլիական ու ֆրանսիական զինեալ ուժերի անարդարանալի, դատապարտելի, միջազգային օրէնքների հակառակ յարձակումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետութեան զինուժի եւ պատերազմական ռազմակայանների ու խաղաղ բնակչութեան վրայ։ Ամօթալի երեւոյթ է հաստատել, որ արաբական որոշ երկրներ, խորհրդակցաբար յարձակւող թշնամի զինեալ ուժերի եւ պետական այրերի հետ, անուղղակի կերպով մասնակից են եղել Սիրիայի վրայ կատարւած յարձակումներին։

  • Հրանուշ Յակոբեանն ընդունեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդին
    Հրանուշ Յակոբեանն ընդունեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդին

    Ապրիլի 11-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն ընդունեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Սարգիսեանին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։