Հա

Համայնք

Չորեքշաբթի, 28 Յունւարի 2015 11:41

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 100-ԱՄԵԱՅ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹԻՒՆ-Աշակերտական խորհրդարանի երկրորդ ատենադպիր Փրենի Գոլազիզեանը ամբիոնից խօսել է Հայոց Ցեղասպանութեան մասին

Ուրախութեամբ տեղեկացել ենք, որ Իրանի աշակերտական 7-րդ շրջանի դիւանին է անդամակցում թեհրանահայ մեր շնորհալի երիտասարդուհի Փրենի Գոլազիզեանը: Նա ընտրւել է որպէս երկրորդ ատենադպիր: Աշակերտական խորհրդարանի բացման հանդիսութեանը, որը տեղի ունեցաւ յունւարի 20-ի առաւօտեան, Իսլ. խորհրդարանի նախկին շէնքում, Փրենի Գոլազիզեանը իր ելոյթի ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ իրանահայերի անկեղծ դերակատարութեան՝ երկրի վերելքի գործում:

Ուրախութեամբ տեղեկացել ենք, որ Իրանի աշակերտական 7-րդ շրջանի դիւանին է անդամակցում թեհրանահայ մեր շնորհալի երիտասարդուհի Փրենի Գոլազիզեանը: Նա ընտրւել է որպէս երկրորդ ատենադպիր: Աշակերտական խորհրդարանի բացման հանդիսութեանը, որը տեղի ունեցաւ յունւարի 20-ի առաւօտեան, Իսլ. խորհրդարանի նախկին շէնքում, Փրենի Գոլազիզեանը իր ելոյթի ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ իրանահայերի անկեղծ դերակատարութեան՝ երկրի վերելքի գործում:

150128c02b

Նա իր ելոյթի ընթացքում անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին՝ ասել է. «Իրանահայութիւնը Իրանի նկատմամբ ունեցած անկեղծ սիրուց ելնելով չի խնայել ոչինչ: Այս տարի Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակն է եւ իրանահայութիւնը եւս նշելու է Օսմանեան կայսրութեան ժամանակ նահատակւած մէկուկէս միլիոն անմեղ զոհերի յիշատակը: Յարգելի հանր. նախագահից ակնկալում ենք տարբեր բնագաւառներում առաւել համախոհութիւն»:
Լուրը հաղորդել է նաեւ աշակերտական կենտրոնի լրատւական գործակալութիւն՝ «pana.ir»-ն:

Յարակից Հրապարակումներ

  • Զարիֆը չի հանդիպի Թիլերսոնի հետ
    Զարիֆը չի հանդիպի Թիլերսոնի հետ

    Արտգործնախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը չի հանդիպի ամերիկացի իր գործընկերոջ՝ Ռեքս Թիլերսոնի հետ:

  • Իրանն ու Հայաստանը պատրաստ են փոխանակել ուսանողներ եւ դասախօսներ
    Իրանն ու Հայաստանը պատրաստ են փոխանակել ուսանողներ եւ դասախօսներ

    «alikonline.ir»- Իրանում ՀՀ արտակարգ եւ  լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը փետրւարի 15-ին հանդիպել է  Իսլ. խորհրդարանի կրթութեան, հետազօտութեան ու տեխնոլոգիայի յանձնաժողովի նախագահ Մոհամմադ Մեհդի Զահեդիի հետ: Այս մասին տեղեկացնում է «parstoday.com»-ը:

  • Հայաստանն ու Իրանը կը համագործակցեն նանոտեխնոլոգիաների ոլորտում
    Հայաստանն ու Իրանը կը համագործակցեն նանոտեխնոլոգիաների ոլորտում

    Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնութիւնների խորհրդի (Iran Nanotechnology Initiative Council) հրաւէրով փետրւարի 11-ից 13-ը տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասեանի գլխաւորած պատւիրակութեան այցը Իրան:

  • Ինչ անմիջական նպատակներ է հետապնդում նախագահի այցն Օմման ու Քուվէյթ
    Ինչ անմիջական նպատակներ է հետապնդում նախագահի այցն Օմման ու Քուվէյթ

    Վաղը՝ փետրւարի 15-ին, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին մէկօրեայ այցով կը մեկնի Օմման եւ Քուվէյթ: Այս մասին տեղեկացնում է Հանրապետութեան նախագահի գրասենեակը՝ նշելով, որ այցերը տեղի են ունենում Օմմանի թագաւոր Սոլթան Ղաբուսի եւ  Քուվէյթի էմիր Շէյխ Սաբահ Ահմադ Ջաբեր ալ-Սաբահի հրաւէրով:

  • Դոկտ. Լարիջանի. «ԱՄՆ-ն վախենում է Իրանի կարողութիւններից»
    Դոկտ. Լարիջանի. «ԱՄՆ-ն վախենում է Իրանի կարողութիւններից»

    Ամերիկացիները վախենում են միջուկային համաձայնութիւնից յետոյ Իրանի տարածաշրջանային հնարաւորութիւնների մեծացումից ու կարողութիւններից: Ինչպէս տեղեակցնում է «parstoday.com»-ը՝ այս մասին, հեռուստատեսային հարցազրոյցում նշել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին՝ յաւելելով, որ Իրանին հակադրւելով ամերիկացիների նպատակը միայն միջուկային հարցը չէ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։