Հա

Համայնք

Շաբաթ, 14 Մարտի 2015 11:30

Էմամ Մուսա Սադրի դուստր՝ Հուրա Սադրի այցը՝ ազգային առաջնորդարան

Շաբաթ առաւօտեան, փետրւարի 28-ին, Լիբանանի մեծանուն մտաւորական եւ Շիա համայնքի երբեմնի հոգեւոր պետ՝ Էմամ Մուսա Սադրի դուստր՝ Հուրա Սադրը ընկերակցութեամբ «Մուսա Սադր մշակութային եւ ուսումնասիրական հիմնարկ»-ի միւս անդամների, այցելեց ազգային առաջնորդարան եւ տեսակցեց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին:

Շաբաթ առաւօտեան, փետրւարի 28-ին, Լիբանանի մեծանուն մտաւորական եւ Շիա համայնքի երբեմնի հոգեւոր պետ՝ Էմամ Մուսա Սադրի դուստր՝ Հուրա Սադրը ընկերակցութեամբ «Մուսա Սադր մշակութային եւ ուսումնասիրական հիմնարկ»-ի միւս անդամների, այցելեց ազգային առաջնորդարան եւ տեսակցեց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին:
Հանդիպման ընթացքում՝ տեղի ունեցաւ երկխօսութիւն մարդկային վեհ արժէքների վերակենդանացման միջոցների մասին:
Սրբազան Հայրը յիշելով՝ Էմամ Մուսա Սադրի մի այցելութիւնը Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան 1970 թւականին՝ Երջանկայիշատակ Տ. Տ Խորէն Ա Վեհափառին, մէջբերեց Վեհափառ Հօր խօսքը յիշելով Էմամի մասին, նրան բնութագրեց լուսամիտ եւ պայծառ գաղափարների տէր մարդ, որի տեսակէտները Լիբանանում ընկալւում էին ոչ թէ միայն իսլամ ժողովրդի կողմից՝ այլ նոյնիսկ քրիստո նեայ համայնքի տարբեր խաւերի կողմից:
Կազմակերպութիւնը Սրբազան Հօր կողմից՝ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի մասին տեղեկացւելով եւ Սրբազան Հօր առաջադրանքով՝ իր պատրաստակամութիւնը յայտնեց իրենց հիմնարկում կազմակերպել Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի վերաբերեալ ձեռնարկ ի դատապարտումն Թուրքիայի: Սրբազան Հայրը եւս դատապարտեց Թուրքիայի ոճրագործ վարչակարգին, որը դեռեւս չընդունելով՝ Հայոց Ցեղասպանութիւնը նոյն ընթացքը շարունակում է մշակոյթի բնագաւառում աւերելով՝ Արեւմտեան Հայաստանի Հայկական մշակութային եկեղեցական արժէքները: Սրբազան Հայրը աւելացրեց, որ նոյն Թուրքիան այսօր հեղինակն է Միջին Արեւելքում տեղի ունեցող անմարդկային արարքների, որոնք ի գործ են դրւում մարդկութեան քաղաքակրթութեան եւ վեհ արժէքների բնաջնջման:
Տկն. Մուսա Սադրը եւ կազմակերպութեան անդամները իրենց գոհունակութիւնը յատնելով Սրբազան Հօրը, հրաժեշտ տւեցին:

Թղթակից

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։