Հա

Համայնք

Կիրակի, 19 Ապրիլի 2015 10:40

«Մարի Մանուկեան» դպրոցի զեկոյցը Իրանի Իսլ. յեղափոխութեան 36-րդ տարեդարձի առիթով

«Յեղափոխութեան» զանգ
Կիրակի, փետրւարի 1-ին (12 բահման), ժամը 9:30-ին, նշեցինք Էմամ Խոմէյնիի մուտքը Իրան: Յեղափոխական երգեր ցրւեցին, եւ աշակերտուհիները ասմունքեցին:

Գրքի ցուցահանդէս
Կիրակի, փետրւարի 1-ից (12 բահման) մինչեւ երեքշաբթի, փետրւարի 10-ը (21 բահման), դպրոցում կայացաւ գրքի ցուցահանդէս:

Իրանի Իսլամական յեղափոխութեան 36-րդ տարեդարձի առիթով «Մարի Մանուկեան» դպրոցում կատարւեցին հետեւեալ աշխատանքները.

 

«Յեղափոխութեան» զանգ

Կիրակի, փետրւարի 1-ին (12 բահման), ժամը 9:30-ին, նշեցինք Էմամ Խոմէյնիի մուտքը Իրան: Յեղափոխական երգեր ցրւեցին, եւ աշակերտուհիները ասմունքեցին:

 

Գրքի ցուցահանդէս

Կիրակի, փետրւարի 1-ից (12 բահման) մինչեւ երեքշաբթի, փետրւարի 10-ը (21 բահման), դպրոցում կայացաւ գրքի ցուցահանդէս:

 

Այցելութիւն՝ ազգային առաջնորդարանի «Սրբազան պաշտպանութեան» գրասենեակ

Շաբաթ, փետրւարի 7-ին (18 բահման), դպրոցիս երրորդ ուսողական դասարանի աշակերտուհիները այցելեցին ազգային առաջնորդարանի «Սրբազան պաշտպանութեան» գրասենեակ եւ հանդիպում ունեցան գրասենեակի պատասխանատու Վարդան Դաւթեանի հետ: Աշակերտուհիները առիթ ունեցան լսելու Վարդան Դաւթեանին, որը Իրանի Իսլամական յեղափոխութեան եւ Իրան-Իրաք պատերազմի ժամանակից մինչ այժմ, եղել է «Ալիք» օրաթերթի թղթակից, ակտիւ գործիչ եւ պատասխանատու՝ հայ նահատակների, վիրաւորների, գերիների ու ազատականների խնդիրների ուղղութեամբ:
Վարդան Դաւթեանի խօսքերը եւ պատմած յուշերը, այնքան խոր ազդեցութիւն թողեցին աշակերտուհիների վրայ, որ նրանց աչքերը արցունքով լցւեցին ու անչափ յուզւեցին... Այնքան յուզմունքով ու զգացմունքով էր բացատրում նա, որ ամէն մէկն իրեն կռւի դաշտում կամ նահատակների ազգականն էր պատկերացնում...
Վերջում աշակերտուհիները դիտեցին Վարդան Դաւթեանի միջոցով պատրաստած քլիփը «Իրանահայերի դերը Իրանի Իսլամական յեղափոխութեան եւ Իրան-Իրաք պատերազմում»:

150419d04a

Իրանի Իսլ. յեղափոխութեան 36-րդ տարեդարձի հանդէս եւ գերազանցիկ աշակերտուհիների գնահատում

Երկուշաբթի, փետրւարի 7-ին (20 բահման), Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ Նորայր Մեհրաբեանի, Ռիմա Աւետեանի եւ Հ. Բ. Ը. միութեան նախագահ՝ Աստղիկ Բաբայեանի ներկայութեամբ նշւեց Իրանի Իսլ. յեղափոխութեան 36-րդ տարեդարձը եւ գնահատւեցին դպրոցի գերազանցիկ աշակերտուհիները:

150419d04b

Մարզական մրցութիւններ

Երկուշաբթի, փետրւարի 7-ին (20 բահման), այս առիթով կատարւեցին մարզական մրցութիւններ եւ գնահատւեցին լաւագոյնները:

 

Ընդունելութիւն՝ ծնողական խորհրդի միջոցով

Օրւայ առիթով, դպրոցի ծնողական խորհուրդը աշակերտուհիներին ու դպրոցի անձնակազմին հիւրասիրեց աւանդական հաց ու ապուրով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։