Հա

Համայնք

Չորեքշաբթի, 13 Մայիսի 2015 10:50

Ինդոնեզիայի դեսպանի այցը՝ ազգային առաջնորդարան

Չորեքշաբթի, ապրիլի 29-ի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ինդոնեզիայի դեսպան պրն. Դիան Վերնճորիթին ու նրա ընկերակիցներին:
Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց դեսպանին եւ նրա ընկերակիցներին ու լայն բացատրութիւններ տւեց նրանց՝ իրանահայութեան եւ յատկապէս թեհրանահայութեան մասին:

Չորեքշաբթի, ապրիլի 29-ի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ինդոնեզիայի դեսպան պրն. Դիան Վերնճորիթին ու նրա ընկերակիցներին:
Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց դեսպանին եւ նրա ընկերակիցներին ու լայն բացատրութիւններ տւեց նրանց՝ իրանահայութեան եւ յատկապէս թեհրանահայութեան մասին:
Դեսպանն իր ուրախութիւնը յայտնեց այս առիթով եւ կարեւորութեամբ շեշտեց ժողովուրդների, յատկապէս տարբեր կրօնների հետեւորդների համատեղ կեցութիւնը:
150513d01aՍրբազան Հայրը յայտնեց, որ առաջիկայ մայիսի 20-27-ին Ինդոնեզիայի մայրաքաղաքում գումարւելու է Ասիայի Եկեղեցիների խորհրդի (CCA) գլխաւոր համաժողովը, որը հինգ տարին մէկ գումարւում է եւ որ դա միաժամանակ խորհրդի վերին մարմինն է: Սրբազան Հայրը յայտնեց նաեւ, որ ինքն երկու ներկայացուցիչներով մասնակցելու է սոյն համաժողովին:
Ընդհանուր խօսակցութեան նիւթ դարձաւ նաեւ հայ ժողովրդի Ցեղասպանութեան ենթարկւած լինելու իրողութիւնը. «Այս տարի այդ ցեղասպանութեան 100-րդ տարելիցն է, եւ հայ ժողովուրդը աշխարհի բոլոր խաղաղասէր ժողովուրդների նման նշեց եւ դեռ շարունակում է նշել այս շատ կարեւոր ամեակը»,- ասաց Սրբազան Հայրը:
Տ. Սեպուհ արք. Սարգսեանը բացատրութիւններ տւեց դեսպանին եւ իր ընկերակիցներին՝ Հայոց Ցեղասպանութեան եւ նրա հետեւանքների մասին՝ հայ ժողովրդի կեանքում:
Վերջում՝ հիւրերը այցելեցին Նահատակաց յուշարձանն ու Եկեղեցի եւ գոհունակութեամբ հրաժեշտ տւեցին Սրբազան Հօրը:

Թղթակից

Յարակից Հրապարակումներ

  • Գումարւեց Պատգամաւորական ժողովի հերթական նիստը
    Գումարւեց Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

    Երէկ, մայիսի՝ 22-ին երեկոյեան աւելի քան երեք տասնեակ պատգամաւորների մասնակցութեամբ գումարւեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի 4-րդ նիստի առաջին բաժինը նախագահութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի:

  • Սրբազան Հայրը շնորհաւորել է դոկտ. Ռոհանիին՝ Հանրապետութեան նախագահի պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ
    Սրբազան Հայրը շնորհաւորել է դոկտ. Ռոհանիին՝ Հանրապետութեան նախագահի պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ

    Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւններում տարած յաղթանակի եւ նախագահի պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը շնորհաւորական ուղերձ է յղել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին:

  • Թեմակալ առաջնորդի այցելութիւնը՝ Արցախ եւ Հայաստան
    Թեմակալ առաջնորդի այցելութիւնը՝ Արցախ եւ Հայաստան

    Նոր կառուցւած եւ վերանորոգւած բնակարանների պաշտօնական բացման արարողութեան մասնակցելու համար, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան մայիսի 6-ին մեկնեց Հայաստան եւ ապա Արցախ՝ գլխաւորելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան պատւիրակութիւնը, որի մաս էին կազմում Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ գերշ. Տ. Մուշեղ արք. Մարտիրոսեանն ու Ազգային կենտրոնական վարչութեան քաղաքական ժողովի անդամ Տիգրան Ճինպաշեանը։

  • Կոչ նախագահական ընտրութեանց մասնակցութեան
    Կոչ նախագահական ընտրութեանց մասնակցութեան

    Մեր կոչն է մեր սիրելի ժողովրդին, որ պատասխանատւութեան բարձրագոյն գիտակցութեամբ մասնակցեն նախագահական այս ընտրութեան կատարելով քաղաքացու իր պարտականութիւնը:

  • Րաֆֆի Քորթոշեանի այցն ազգային առաջնորդարան
    Րաֆֆի Քորթոշեանի այցն ազգային առաջնորդարան

    Մայիսի 17-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանում բնակւող սիրիահայ ճարտարապետ Րաֆֆի Քորթոշեանին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։