Հա

Համայնք

Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2015 13:10

«Արարատ»-ի Թաւրիզի մասնաճիւղի մարզիկները օրհնութիւն ստանալով, մեկնեցին Թեհրան

Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի մարզիկները երեքշաբթի, սեպտեմբերի 8-ի երեկոյեան ժամը 9-ին, հանդիպում ունեցան Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի հետ, Իրանահայ 47-րդ Համահայկական խաղերին մասնակցելու նախօրեակին:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի մարզիկները երեքշաբթի, սեպտեմբերի 8-ի երեկոյեան ժամը 9-ին, հանդիպում ունեցան Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի հետ, Իրանահայ 47-րդ Համահայկական խաղերին մասնակցելու նախօրեակին:

Մասնաճիւղի նախագահ Հենրիկ Աբրահամեանի խօսքից յետոյ, Սրբազան Հայրը խօսեց խաղերի ընտանեկան բնոյթի մասին, եւ ապա կարեւորութեամբ անդրադարձաւ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ծիրում կազմակերպւած 47-րդ Համահայկական խաղերի իւրայատուկ նշանակութեանը:

Յայտնենք, որ «Արարատ»-ի Կենտրոնական վարչութիւնից հրաւէր ստացած լինելով, բացման հանդիսութեան ներկայ գտնւելու, Սրբազան Հայրը իր պատգամը յղել էր արդէն, որտեղ յատկապէս անդրադարձ էր կատարել Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի տարւայ ձօնւած սոյն 47-րդ Համահայկական խաղերին: Սրբազան Հայրը իր պատգամում գրել էր. «Այս տարի յատկապէս, սոյն մարզախաղերի կայացումը, նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին, մասնաւոր իմաստ ու նշանակութիւն է ստանում: Եթէ անողոք ցեղասպանին թունալից եաթաղանը անխնայ չհարւածէր, վստահաբար այսօր աշխարհում աւելի պիտի լինէր աշխարհահռչակ հայ մարզիկների քանակը: Սակայն, ազգովի հարւածւեցինք, բայց՝ չյուսալքւեցինք ու դարձեալ դուրս եկանք մոխիրների տակից: Փաստը, մեր այսօրն է, ու վաղւայ փայլուն ապագան: Մեր մարզիկների աննահանջ երթը, ու մարտական ոգով պայքարը այս մարզախաղերի ընթացքում գօտեպնդելու են մեզ բոլորիս, երբ նրանց մօտ տեսնենք մեր ազգային երազներին ու ձգտումներին անյապաղ հասնելու խորը ցանկութիւնը»:

Հանդիպման աւարտին, Սրբազան Հայրը «Տէր ուղղեա՛» ճանապարհորդական մաղթանքով եւ «Պահպանիչ» աղօթքով օրհնեց մարզիկ-մարզուհիներին, որոնք Թեհրանում կը մասնակցեն տարբեր մարզախաղերի:

Յարակից Հրապարակումներ

  • Ատրպատականի կուսակալն այցելել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարան
    Ատրպատականի կուսակալն այցելել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարան

    Յունւարի 22-ին, Ատրպատականի կուսակալ դոկտ. Շոհրադիֆար, իր տեղակլի եւ քաղաքական խորհրդականի հետ այցելել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարան եւ հանդիպել է թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի հետ:

  • Սարկաւագական ձեռնադրութիւն Ատրպատականի հայոց թեմում
    Սարկաւագական ձեռնադրութիւն Ատրպատականի հայոց թեմում

    Յունւարի 22-ին, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում յընթացս Սուրբ եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ Սարկաւագական ձեռնադրութիւն, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանի:

  • Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի «Վերանորոգութեան տարի»-ին նւիրւած հռչակագիրը
    Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի «Վերանորոգութեան տարի»-ին նւիրւած հռչակագիրը

    Յունւարի 15-ին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում հանդիսաւորապէս ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ հռչակագիրը, 2017 թիւը «Վերանորոգութեան տարի» յայտարարելու կապակցութեամբ:

  • Շնորհաւորանք
    Շնորհաւորանք

    Սիրելի՛ պրն. Մելիքեան,
    Ամանորի եւ Նոր տարւայ, ինչպէս նաեւ մեր Տիրոջ եւ Փրկչի Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան տօնի առիթով, սրտանց շնորհաւորում ենք Ձեզ եւ Ձեր միջոցով «Ալիք»-ի ողջ խմբագրակազմին, գրաշարներին եւ աշխատողներին, բարձր գնահատելով հայ գրի ու դպրութեան հանդէպ բոլորի նւիրեալ աշխատանքը:

  • Սուրբ Ծննդեան զանգը՝ ահազանգ
    Սուրբ Ծննդեան զանգը՝ ահազանգ

    Յիսուսի Սուրբ Ծննդեան պահին, երկնքից հրեշտակներ երեւացին պարզամիտ հովիւներին, որոնք իրենց հօտերին պահպանութիւն էին անում բաց դաշտում (Հմմտ. Ղկ. 2:8): Նոյն հրեշտակների երաժշտական փառաբանութիւնը մինչեւ օրս, մեր եկեղեցում առաւօտեան ժամերգութեան ընթացքում երգւում է, բանաձեււած խաղաղարար այն խորհրդի վրայ, որի միտք բանին հրեշտակները յայտնեցին.
    «Փա՜ռք ի բարձունս Աստուծոյ
    եւ յերկիր խաղաղութիւն,
    ի մարդիկ հաճութիւն» (Ղկ. 2:14):

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։