Հա

Համայնք

Կիրակի, 07 Փետրւարի 2016 10:20

Պաղեստինեան «Ֆաթհ» կազմակերպութեան հիմնադրութեան առիթով ձեռնարկ՝ բորջէ Միլադում

Չորեքշաբթի, յունւարի 27-ի երեկոյեան, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանի եւ յարաբերական գրասենեակի պատասխանատու Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի՝ ներկայ գտնւեց Պաղեստինեան յեղափոխութեան խորհրդանիշը հանդիսացող «Ֆաթհ» կազմակերպութեան հիմնադրութեանը նւիրւած ընդունելութեան եւ դասախօսական ձեռնարկին։

Չորեքշաբթի, յունւարի 27-ի երեկոյեան, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանի եւ յարաբերական գրասենեակի պատասխանատու Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի՝ ներկայ գտնւեց Պաղեստինեան յեղափոխութեան խորհրդանիշը հանդիսացող «Ֆաթհ» կազմակերպութեան հիմնադրութեանը նւիրւած ընդունելութեան եւ դասախօսական ձեռնարկին։
Հանդիսութեանը ներկայ էին հանրապետութեան նախկին նախագահ դոկտ. Ահմադինեժադն ու նախկին արտգործոցնախարար դոկտ. Մոթթաքին, Արտաքին գործոց նախարարութեան Միջին Արեւելքի բաժանմունքի պատասխանատու դոկտ. Դեհղանին, նախարարութեան բարձրաստիճան պաշտօնեաներ, Արաբական եւ Աֆրիկեան երկրների դեսպաններ եւ այլ հրաւիրեալներ։
Ձեռնարկի բացումը կատարեց դոկտ. Դեհղանին, ով կարեւորեց այս նախաձեռնութիւնը, որով մէկ անգամ եւս արժեւորւում է Պաղեստինեան հարցը, այնուհետեւ խօսեցին Իրան-Արաբական երկրների բարեկամութեան ընկերակցութեան նախագահ դոկտ. Հասան Մուսաւին, Պաղեստինի դեսպան նորին վսեմութիւն Սալահ Զաւաւին, հանրապետութեան նախկին նախագահ դոկտ. Ահմադինեժադը, թեմիս առաջնորդ Սրբազան Հայրն ու Կուբայի դեսպանը։
Հանրապետութեան նախագահը կարեւորելով Պաղեստինեան հարցը, շեշտադրեց դրա մարդկային կողմը. «Մարդկութիւնը մէկ է ըստ աստւածային յայտնութեան, ասաց պրն. նախագահը, Պաղեստինեան հարցը մարդկութեան հարցն է միջազգային ընտանիքի համար, հետեւաբար մարդկութեան պարտականութիւնն է նաեւ այդ հարցին լուծում տալը»,- եզրակացրեց պրն. նախագահը։
Սրբազան Հայրն իր խօսքի սկզբում ողջունեց միջոցառումն ու ներկաներին, իր հերթին շեշտելով Պաղեստինի ամբողջական ազատագրութեան հարցի կարեւորութիւնը։ «Պաղեստինեան հարցը արդարութեան, ճշմարտութեան եւ խաղաղութեան հարց է, ասաց Սրբազան Հայրը, աշխարհի որեւէ մէկ ժողովրդից աւելի հայ ժողովուրդն է, որ հասկանում ու ողջ էութեամբ զօրակցում է պաղեստինցի ժողովրդին, որովհետեւ ինքն էլ ցեղասպանութեան է ենթարկւել Օսմանեան պետութեան կողմից յանուն արդարութեան, խաղաղութեան եւ ճշմարտութեան»։ Իր խօսքի վերջում Սրբազան Հայրը կարեւորութեամբ նշեց, որ այն ժողովուրդը, որ տէր է իր իրաւունքներին, նա անպայմանօրէն մի օր կը տիրանայ նրան։

Թղթակից

Յարակից Հրապարակումներ

  • Իրանահայ պատւիրակներն այցելեցին Լիբանանում Իրանի դեսպանութիւն
    Իրանահայ պատւիրակներն այցելեցին Լիբանանում Իրանի դեսպանութիւն

    Երէկ՝ դեկտեմբերի 9-ին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով Լիբանանում գտնւող իրանահայ երեք թեմերի պատւիրակները, թեմակալ առաջնորդների՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի գլխաւորութեամբ այցելեցին Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւնը: 

  • Թեմակալ առաջնորդը դատապարտել է Թրամփի որոշումը
    Թեմակալ առաջնորդը դատապարտել է Թրամփի որոշումը

    Մեծապէս սխալ եւ անարդար այս որոշումի դէմ մենք մեր բողոքի եւ դատապարտութեան ձայնն ենք բարձրացնում, որովհետեւ ե՛ւ իսլամութեամ համար ե՛ւ քրիստոնէութեան համար անընդունելի որոշում է սա, քանի որ Երուսաղէմը իբրեւ միաստւածեան կրօնների կենտրոն անբաժան մասն է կազմում Պաղեստինի: 

  • Սրբազան Հայրն ընդունեց Ուկրայինայի դեսպանատան աշխատակազմին
    Սրբազան Հայրն ընդունեց Ուկրայինայի դեսպանատան աշխատակազմին

    Կիրակի 3 դեկտեմբերի, 2017 թ.-ի առաւօտեան Ուկրայինայի դեսպանը, դեսպանատան աշխատակազմի հետ այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի, աղօթք հայցելու իրենց նահատակների հոգիների եւ ընդհանրապէս աշխարհի խաղաղութեան համար:

  • Խորհրդակցական հանդիպում
    Խորհրդակցական հանդիպում

    Շաբաթ, դեկտեմբերի 2, 2017 թւի առաւօտեան, թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի նախագահութեամբ, առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում, Թեհրանում ժողովրդական միջոցառումներից նկարահանող հայ լուսանկարիչների հետ:

  • Հայոց Եկեղեցու հիմնադիր առաքեալների տօնը Թեհրանում
    Հայոց Եկեղեցու հիմնադիր առաքեալների տօնը Թեհրանում

    Ամէն տարի Հայոց Եկեղեցին յատուկ հանդիսաւորութեամբ նշում է իր հիմնադիր առաքեալների Ս. Թադէոսի եւ Ս. Բարթողիմէոսի տօնը, պանծացնելով նրանց յիշատակը եւ եկեղեցու հաւատացեալների գիտակցութեան մէջ վերակենդանացնում նրանց առաքելութեան եւ նահատակութեան խորհուրդը։ 

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։