Հա

Համայնք

Հինգշաբթի, 03 Մարտի 2016 12:42

Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց միութեան Կանանց բաժանմունքի նախաձեռնութեամբ Միջոցառում՝ Միջինքի առիթով

Ծրագիրը տեղի ունեցաւ Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում: Երեկոյեան ժամը 4-ին շուրջ 210 մասնակիցների ներկայութեամբ տեղի ունեցաւ ծրագրի բացումը, որտեղ միութեան Կանանց բաժանմունքի նախագահուհի Ադրինէ Շահբազեանը ողջունելով ներկաներին՝ բեմ հրաւիրեց դոկտ. Լուսինէ Մարկոսեանին՝ օրւայ առթով արտայայտւելու:

Երէկ, մարտի 2-ին, Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց միութեան Կանանց բաժանմունքի նախաձեռնութեամբ Միջինքի առիթով կազմակերպւել էր յատուկ միջոցառում:
Ծրագիրը տեղի ունեցաւ Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում: Երեկոյեան ժամը 4-ին շուրջ 210 մասնակիցների ներկայութեամբ տեղի ունեցաւ ծրագրի բացումը, որտեղ միութեան Կանանց բաժանմունքի նախագահուհի Ադրինէ Շահբազեանը ողջունելով ներկաներին՝ բեմ հրաւիրեց դոկտ. Լուսինէ Մարկոսեանին՝ օրւայ առթով արտայայտւելու: Օրւայ բանախօսի ելոյթից յետոյ, սիրւած երգիչ Էդւինի ազգային երգերի ներքոյ սկսւեց խնջոյքը: Ուրախ մթնոլորտում ծրագրի մասնակիցներին մատակարարւեց աւանդական մախոխը, ապա պահքի առիթով միութեան Կանանց բաժանմունքի անդամուհիների միջոցով պատրաստւած յատուկ ուտեստները:
Ծրագիրը աւարտւեց երեկոյեան ժամը 8-ին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։