Հա

Համայնք

Շաբաթ, 28 Յունւարի 2017 14:20

Նոյնիսկ մայրաքաղաքի անձրեւն ու խցանումը չխանգարեց երիտասարդութեանը ռոկային երեկոն իրականացնել Հ.Հ.Ը.Մ.-ի լեցուն դահլիճում

Յունւարի 27-ին, Թեհրանի Հայ համալսարանականների ընդհանուր միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահը ռոկ երաժշտութեան սիրահարներին բաւարարեց՝ Ջան Լենոնի, Բաբ Դիլանի, Մոթոր-հէդի, Արմէն Մարտիրոսեանի, Ջանի Քեաշի, «Poets of the Fall»-ի եւ այլ խմբերի երգացանկի ընտրւած  երգ-երաժշտութեամբ: 

Երիտասարդ ռոկերների զրոյցը՝  երիտասարդների հետ

 

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ - Յունւարի 27-ին, Թեհրանի Հայ համալսարանականների ընդհանուր միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահը ռոկ երաժշտութեան սիրահարներին բաւարարեց՝ Ջան Լենոնի, Բաբ Դիլանի, Մոթոր-հէդի, Արմէն Մարտիրոսեանի, Ջանի Քեաշի, «Poets of the Fall»-ի եւ այլ խմբերի երգացանկի ընտրւած երգ-երաժշտութեամբ:

Թէեւ վոկալային կատարողի՝ Արմէն Շահբէգեանի խօսքերով, նրանք խումբ չեն, բայց սա արդէն բեմ դուրս եկած երիտասարդ կատարողների երկրորդ համատեղ ելոյթային փորձն էր:

Գիթառային կատարումներով համերգին մասնակցում էին «Աւարայր» խմբի հիմնադիր՝ Նարեկ Աւետեանը, Միրօ Ստեփանեանը (բաս գիթառ), եւ վոկալային կատարմամբ՝ Ամարաս Մեհրաբեանը:

Ելոյթի պահին բեմ-հանդիսատես անմիջական կապը մտերմիկ շփման առիթ դարձաւ, որով բեմը կատարողներին տրամադրելու համար հնչած շնորհակալական խօսքերը ուղղւած՝ Հ.Հ.Ը.Մ. վարչութեանը քննադատական երանգ կրեց, երբ ակնարկ կատարւեց ազգային կենտրոններից ոմանց միջոցով բեմերի առջեւ քաշած պատերին:

Հանդիսատեսի շարքերը համալրած աւագ սերնդի ներկայացուցիչներից մէկը մեր հարցին պատասխանելով նշեց, որ հաշւի առնելով ռոկ երաժշտութեան էութիւնը եւ դրա բողոքը դրսեւորելու երանգները, ապա կարելի է համարել, որ տղաների կատարած գործը հիմնաւորւած է եւ գնում է գիտակցւած ուղղութեամբ:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ