Հա

Համայնք

%AM, %30 %354 %2017 %11:%Հնվ

Հոգեհանգիստ՝ Հայոց Բանակի զոհերի հոգիների խաղաղութեան համար

Երէկ՝ յունւարի 29-ին, յաւարտ ս. պատարագին, Հայոց Բանակի բոլոր զոհերի հոգիների խաղաղութեան համար կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն, գլխաւորութեամբ թեմիս առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:

«ԱԼԻՔ» - Երէկ՝ յունւարի 29-ին, յաւարտ ս. պատարագին, Հայոց Բանակի բոլոր զոհերի հոգիների խաղաղութեան համար կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն, գլխաւորութեամբ թեմիս առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի: Այս մասին տեղեկանում ենք ազգային առաջնորդարանի Հանրային կապից:

Հոգեհանգստեան արարողութեան ներակայ էին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, դեսպանութեան անձնակազմը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչներ Վարուժ Յովհաննիսեանն ու Արմէն Սիմոն-Խաչիկեանը եւ ազգային առաջնորդարանի դիւանապետ Սերոժ Օհանեանը:

Օրւայ իր քարոզում Սրբազան Հայրը շեշտեց բանակի կարեւոր դերը Հայրենիքի տարածքային ամբողջականութեան պահպանման գործում:

«Հայոց բանակը մեր հպարտութիւնն է եւ միաժամանակ երաշխիքը՝ մեր Հայրենիքի գոյութեան, յարատեւութեան եւ խաղաղութեան»,- ասաց թեմակալ առաջնորդը:

Լուսանկարները՝
ազգային առաջնորդարանի Հանրային կապի

 

                                                                                                               

اخبار مرتبط

  • Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին
    Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին

    Չորեքշաբթի թւականիս ապրիլի 18-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներից տիկնայք Արփի Ալեքսանդր եւ Աշխէն Եղեայեանին եւ պարոնայք՝ Վարանդ Քուրքչեան, Յովիկ Մինասեան եւ Մարտիրոս Օհանջանեանին:

  • Այցելութիւն առաջնորդարան
    Այցելութիւն առաջնորդարան

    Երկուշաբթի ապրիլի 16-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց մի խումբ գերմանացի հոգեւորականների, ովքեր գործում են Միջին Արեւելքում, Թեհրանի Գերմանական եկեղեցու հոգեւոր հովւի համադրութեամբ:

  • Հոգեհանգստեան արարողութիւն՝ Փերիա գաւառի «Լուսահանգիստ» սրբավայրում
    Հոգեհանգստեան արարողութիւն՝ Փերիա գաւառի «Լուսահանգիստ» սրբավայրում

    Ուրբաթ՝ 2018 թւականի ապրիլի 13-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, Փերիա գաւառի Ներքեւի Խոյգան գիւղի մօտակայքում, բլրի վրայ գտնւող «Լուսահանգիստ» սրբավայրում, ուր գտնւում է հաւատի ճանապարհին նահատակւած Գրիգոր Արփայեցիի շիրիմը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան կարգը։

  • Դատապարտում ենք Ամերիկայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի յարձակումը Սիրիայի վրայ եւ միաժամանակ զօրակցում ենք սիրիական պետութեան եւ ժողովրդին
    Դատապարտում ենք Ամերիկայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի յարձակումը Սիրիայի վրայ եւ միաժամանակ զօրակցում ենք սիրիական պետութեան եւ ժողովրդին

    Խիստ կերպով դատապարտում ենք ամերիկեան, անգլիական ու ֆրանսիական զինեալ ուժերի անարդարանալի, դատապարտելի, միջազգային օրէնքների հակառակ յարձակումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետութեան զինուժի եւ պատերազմական ռազմակայանների ու խաղաղ բնակչութեան վրայ։ Ամօթալի երեւոյթ է հաստատել, որ արաբական որոշ երկրներ, խորհրդակցաբար յարձակւող թշնամի զինեալ ուժերի եւ պետական այրերի հետ, անուղղակի կերպով մասնակից են եղել Սիրիայի վրայ կատարւած յարձակումներին։

  • Հրանուշ Յակոբեանն ընդունեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդին
    Հրանուշ Յակոբեանն ընդունեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդին

    Ապրիլի 11-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն ընդունեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Սարգիսեանին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։