Հա

Համայնք

Չորեքշաբթի, 01 Փետրւարի 2017 10:00

Իտալացի լրագրողները հանդիպել են թեմակալ առաջնորդի հետ

Յունւարի 28-ին իտալական մամուլի մի խումբ լրագրողներ, Հռոմ քաղաքի Ս. Պենաւանթուրա եկեղեցու հովիւ հայր Ստեփանոսի գլխաւորութեամբ հանդիպեցին թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հետ եւ յատուկ հարցազրոյց ունեցան նրա հետ։ Այս մասին տեղեկանում ենք ազգային առաջնորդարանի Հանրային կապից:

«ԱԼԻՔ» - Յունւարի 28-ին իտալական մամուլի մի խումբ լրագրողներ, Հռոմ քաղաքի Ս. Պենաւանթուրա եկեղեցու հովիւ հայր Ստեփանոսի գլխաւորութեամբ հանդիպեցին թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հետ եւ յատուկ հարցազրոյց ունեցան նրա հետ։ Այս մասին տեղեկանում ենք ազգային առաջնորդարանի Հանրային կապից: 

Հարցազրոյցի ընթացքում Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց Հայր Սուրբին եւ իր ընկերակիցներին, այնուհետ լայն բացատրութիւններ տւեց հայ եկեղեցու եւ համայնքի մասին՝ կարեւորութեամբ շեշտելով, որ դարեր շարունակ մեր ժողովուրդը ապրել է Իրանում եւ մասնակից դարձել Իրանի սոցիալ-քաղաքական, մշակութային եւ մարզական կեանքին։ 

Լրագրողների այն հարցին, թէ հայերն ինչո՞ւ են արտագաղթում Իրանից, Սրբազան Հայրը նախ անդրադարձաւ գաղթի ընդհանուր երեւոյթին եւ աւելցրեց. «Իրանից մեր ժողովուրդի գաղթի գլխաւոր պատճառը հրէական Հայազ կոչւած ոճրագործ կազմակերպութիւնն է, որ դիւրութիւններ է ընծայում ժողովրդին: Դժբախտաբար մէկը միւսին նայելով արտագաղթում են՝ քանդելով իրենց տունն ու տեղը»: Այնուհետ Սրբազան Հայրը բացատրեց, որ ամէն տեղ էլ կան դժւարութիւններ, սակայն մարդ արարածը կոչւած է դժւարութիւններն յաղթահարելով ապրել իր կեանքը։ 

Լրագրողների այն հարցին, թէ ընդհանրապէս Իրանում քրիստոնեայ փոքրամասնութիւնները իբրեւ «քրիստոնեայ» շեշտադրումով կան, իսկ հայերին յիշում են իրենց ազգութեամբ, Սրբազան Հայրը բացատրեց, որ մենք առաջին ազգն ենք եղել որ քրիստոնէութիւնը իբրեւ պետական կրօն ենք ընդունել եւ մեզ համար քրիստոնէական հաւատքն ու ազգային պատկանելիութիւնը անբաժանելիօրէն կապւած են իրար, դրա համար էլ հայ ասելիս ինքնաբերաբար հասկանում են «քրիստոնեայ»։ Այնուհետ Սրբազան Հայրը յաւելեալ բացատրութիւններ տւեց հայ եկեղեցու եւ ժողովրդի իւրայատուկ նկարագրի մասին։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։