Հա

Համայնք

Հինգշաբթի, 02 Փետրւարի 2017 09:50

Ղոմի «Լուսաւոր ապագայ» կազմակերպութեան ներկայացուցիչները հանդիպել են Սրբազան հօր հետ

Յունւար 31-ին թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին են այցելել Ղոմի «Լուսաւոր ապագայ» կազմակերպութեան ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

«ԱԼԻՔ» - Յունւար 31-ին թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին են այցելել Ղոմի «Լուսաւոր ապագայ» կազմակերպութեան ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը: 

Նրանք եկել էին Սրբազան Հօրը հրաւիրելու մասնակցել «Աբրահամեան կրօններում Փրկչի գալստեան հտեւանքներ» խորագրով համագումարին: 

Հանդիպմանը մտերմիկ զրոյց ծաւալւեց Իսլամի եւ Քրիստոնէական հաւատալիքների վերաբերեալ: Զրուցակիցները հանգեցին այն եզրակացութեան, որ բոլոր կրօնների պարտականութիւնն աշխարհում Աստծոյ կամքի իրականացումն ու հաստատումն է: Նրանք մաղթեցին առ Աստւած, որպէսզի իր զօրութեամբ ու կամքով հաստատի իր արքայութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։