Հա

Համայնք

ԱՊՐԻԼԻ 24
%AM, %06 %312 %2017 %10:%Փտր

Այցելութիւններ՝ Սրբազան Հօրը

Փետրւարի 2-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Լիբանանից ժամանած Հ.Մ.Ը.Մ.-ի Կենտրոնական վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտչեանին:

«ԱԼԻՔ» - Փետրւարի 2-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Լիբանանից ժամանած Հ.Մ.Ը.Մ. (Հայ Մարմնամարզական Ընդհանուր միութիւն) Կենտրոնական վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտչեանին:

Այցելութեան ընթացքում զրուցակիցները խօսել են համայնքների մշակութային-մարզական կապերի կարեւորութեան մասին եւ շեշտել են  Հ.Մ.Ը.Մ.-ի ունեցած վճռական դերը՝ սփիւռքահայ համայնքների կեանքում:

 

Փետրւարի 4-ին, Սրբազան Հայրն ընդունել է Իրանում Միացեալ Թագաւորութեան դեսպանութեան վիզաների բաժնի պետ Քրիստոֆր Հրլանդին:

Սրբազան Հայրը հիւրի ուշադրութեանն է յանձնել այն հանգամանքը, որ Իրանը մշտապէս եղել է, եւ շարունակում է մնալ որպէս աստւածային կրօնների խաղաղ համակեցութեան օրրան՝ աւելացնելով, որ ոչ միայն պետութիւնը, այլ, նաեւ Հայոց Առաքելական Եկեղեցին եւս դէմ է ոչ քրիստոնեաների շրջանակում աւետարանակչական-քարոզչական աշխատանքին:

 

Նոյն օրը Սրբազան Հայրն ընդունել է նաեւ Իրանի հեռուստաընկերութեան «Առաջին Ալիք»-ի նկարահանող խումբին, որոնք «Իրանը, իմ հայրենիքը» խորագրով հաղորդման շրջանակում հարցազրոյց են անց կացրել նրա հետ։

Վերոյիշեալ հաղորդումը ներկայացնում է Իրանում բնակւող ազգերի, ցեղերի, կրօնների միասնական եւ խաղաղ ու համատեղ համակեցութիւնը։

Սրբազան Հայրը հարցազրոյցի ընթացքում ներկայացրել է իրանահայութեան պատմական անցեալը, հայութեան ու Հայաստանի դարաւոր սերտ յարաբերութիւնը Իրանի եւ նրա ազնիւ ժողովրդի հետ։

Սրբազան Հայրը Իրանը ներկայացրել է լուսամիտ ղեկավարներով ու ժողովրդով մի երկիր, որն իր կեանքի ուղեգիծն է դարձրել այլ կրօնների ու ազգերի ընկալումով ու սիրով վերաբերմունքը, որի արդիւնքում էլ Իրանը տարածաշրջանում վերածւել է խաղաղութեան կղզու, ուր բոլոր կրօնների հետեւորդներն ու ժողովուրդը համերաշխութեամբ կերտում են երկրի աճն ու բարգաւաճումը։

 

Լրատւութիւնը տրամադրել է ազգային առաջնորդարանի Հանրային կապը

اخبار مرتبط

  • Ապրենք ու գործենք Ապրիլեան խորհրդով
    Ապրենք ու գործենք Ապրիլեան խորհրդով

    Ապրիլ ամիսը ազգերի եւ ժողովուրդների կեանքում, իր գարնանաբոյր զեփիւռով, աստիճանաբար կանաչազարդւող բնութեամբ նոր ու զւարթ կեանքի աւետիսով ողողում է բնութիւնն ու մարդկային կեանքը ընդհանրապէս։

    Դժբախտաբար, մեզ հայերիս համար Ապրիլը սարսուռ, հալածական կեանք, ջարդ ու սպանութիւն եւ հայրենազրկում յիշեցնող ամիս է. ամիս, որի յիշատակումն իսկ հայ մարդուն, ակամայ յիշեցնում է իր նախահայրերի դժոխային կեանքը Ցեղասպանութեան ահաւոր տարիներին, այլեւ աւերակութիւնն ու քանդումը իր հայրենիքի։

  • Կոչ սիրոյ եւ զգաստութեան
    Կոչ սիրոյ եւ զգաստութեան

    Իրանահայ գաղութը եւ թեհրանահայը յատկապէս խոր մտահոգութեամբ հետեւում է Հայաստանում - Երեւան եւ այլ քաղաքներում- տեղի ունեցող դէպքերին, ցոյցերին, դժգոհութեան ձայներին, որոնք արդիւնք են երկրի ներսում տեղի ունեցող դժգոհութիւններին, արդար պահանջներին։

  • ՀՅԴ-ն պատրաստ է ցանկացած հանգուցալուծման
    ՀՅԴ-ն պատրաստ է ցանկացած հանգուցալուծման

    ՀՅԴ-ն կոչ է անում խորհրդարանական ուժերին, «ՀՀ նորընտիր նախագահի հովանու ներքոյ՝ որպէս պետութեան գլուխ եւ Սահմանադրութեան երաշխաւոր, ստեղծել քաղաքական խորհրդակցութիւնների հարթակ՝ առկայ խնդիրներին համատեղ, համախոհութեան սկզբունքով լուծումներ գտնելու եւ ստեղծւած իրավիճակը հանգուցալուծելու նպատակով»: Այս առաջարկին նոյն օրն արձագանգել է նորընտիր նախագահ Արմէն Սարգսեանը՝ նշելով, որ ողջունում է առաջարկութիւնը:

  • Ժորժիկ Աբրահամեան. «Երկխօսելը կը տանի հաւաքական հանգուցալուծման»
    Ժորժիկ Աբրահամեան. «Երկխօսելը կը տանի հաւաքական հանգուցալուծման»

    Իրանի խորհրդարանի պատգամաւոր Ժորժիկ Աբրահամոան «yerkir.am»-ի հետ զրոյցում անդրադարձաւ Հայաստանում վերջին 10 օրերին տիրող իրավիճակին: Նա նախ նշեց, որ իրադարձութիւնների մասին տեղեկանում է զանգւածային լրատւամիջոցներից ու որոշ ցանցերից, եւ ըստ այդմ` տպաւորութիւնը հետեւեալն է` ժողովրդի կուտակւած պահանջների պոռթկում է:

  • Էդմոն Մարուքեան. «Կայ երրորդ ճանապարհ»
    Էդմոն Մարուքեան. «Կայ երրորդ ճանապարհ»

    Մեր հասարակութիւնը հիմա փակուղում է գտնւում, եւ պէտք է ամէն ինչ անել, որպէսզի ուժ չկիրառւի, բռնութիւններ չլինեն: «1in.am»-ին տւած հարցազրոյցում այս մասին յայտարարել է «Ելք» խմբակցութեան պատգամաւոր, «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան ղեկավար Էդմոն Մարուքեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։