Հա

Համայնք

Երեքշաբթի, 07 Փետրւարի 2017 12:40

«Յ. Թովմասեան-Թունեան» դպրոցի աշակերտութիւնն այցելել են հրշէջ կայան

Թեհրանի «Պլասկօ» շէնքի աղէտի պատճառով զոհւած հերոս հրշէջների յիշատակը յարգելու նպատակով, յունւարի 25-ին «Յ. Թովմասեան-Թունեան» դպրոցների աշակերտուհիները, տեսչութեան եւ ուսուցչական կազմն ու ծնողական խորհրդի անդամներն այցելեցին Սասուն քաղաքամասի հրշէջ կայան՝ իրենց ցաւակցութիւնն յայտնելու զոհւած հրշէջների գործընկերներին: 

«ԱԼԻՔ» - Թեհրանի «Պլասկօ» շէնքի աղէտի պատճառով զոհւած հերոս հրշէջների յիշատակը յարգելու նպատակով, յունւարի 25-ին «Յ. Թովմասեան-Թունեան» դպրոցների աշակերտուհիները, տեսչութեան եւ ուսուցչական կազմն ու ծնողական խորհրդի անդամներն այցելեցին Սասուն քաղաքամասի հրշէջ կայան՝ իրենց ցաւակցութիւնն յայտնելու զոհւած հրշէջների գործընկերներին: 

Աշակերտները ծաղիկներ մատուցեցին զոհւած հրշէջների յիշատակին եւ մոմեր վառելով աղօթեցին նրանց հոգիների խաղաղութեան համար: 

Նշենք, որ զոհերի թւում էր նաեւ Սասուն քաղաքամասի հրշէջ կայանի աշխատակիցներից մէկը, որին, իր խօսքերում անդրադարձաւ կայանի հրամանատարը: 

Այցի առիթով, աշակերտութեան անանունից արտայայտւեց Ամարաս Մեհրաբեանը՝ յուզմունք պատճառելով հրշէջներին եւ աշակերտութեանը: 

Յուզումնալից այցելութիւնը խոր ազդեցութիւն թողեց բոլորի վրայ: 

Լրատւութիւնը տրամադրել է «Յ. Թովմասեան-Թունեան» միջն. դպրոցի տեսչութիւնն ու ծնողական խորհուրդը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։