Հա

Համայնք

Երեքշաբթի, 07 Փետրւարի 2017 12:50

Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամներն այցելեցին հայկական ծերանոցներ

2017 թւականի Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով յունւարի 23-ին, Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամները, ընկերակցութեամբ եկեղեցու երգչախմբի անդամ Ռոզիկ Ինջիլղուլեանը, այցելեցին Թեհրանի հայոց երեք՝ «Ս. Գէորգ», «Սօսէ Մայրիկ» եւ «Չիլոյեան» ծերանոցները:

«ԱԼԻՔ» - 2017 թւականի Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով յունւարի 23-ին, Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամները, ընկերակցութեամբ եկեղեցու երգչախմբի անդամ Ռոզիկ Ինջիլղուլեանը, այցելեցին Թեհրանի հայոց երեք՝ «Ս. Գէորգ», «Սօսէ Մայրիկ» եւ «Չիլոյեան» ծերանոցները: 

Այցելութեան ընթացքում, եկեղեցու խորհրդի ատենապետ Արարատ Քեշիշեանը, թեմիս բարեխնամ առաջնորդի, եկեղեցական խորհրդի, քահանայաց եւ դպրաց դասի ու եկեղեցու ողջ անձնակազմի անունից ողջոյնի եւ շնորհաւորանքների խօսքեր փոխանցեց ծերանոցում բնակւող տարեցներին: 

Մտերմիկ հանդիպումների ընթացքում, Ռոզիկ Ինջիլղուլեանի կատարմամբ եւ ներկաների ընկերակցութեամբ հնչեցին ազգային-ժողովրդական երգեր, որոնք մեծ խանդավառութիւն պարգեւեցին բոլորին: 

Հանդիպման վերջում խորհրդի կողմից պատրաստւած Նոր տարւայ նւէրներն ու աւանդական մրգերը բաշխւեցին տատիկ-պապիկներին ու ծերանոցների խնամակալ անձնակազմի անդամներին, որոնք իրենց շնորհակալական խօսքերով, բարձր գնահատեցին Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի ուշադրութիւնը: 

Հարկ է նշել, որ «Սօսէ Մայրիկ» ծերանոցում ներկայ էր նաեւ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, որի ներկայութիւնն առաւել խանդավառութիւն առաջացրեց տատիկ-պապիկների մօտ: 

Լրատւութիւնը տրամադրել է Թ. Հ. Թ. Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհուրդը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։