Հա

Համայնք

Հինգշաբթի, 09 Փետրւարի 2017 12:00

Մեկնարկեց  Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան 41-րդ Համադպրոցական խաղերը

Երէկ՝ փետրւարի 8-ին շուրջ 1200 հանդիսատեսի, 567 աշակերտ-ուհիների եւ 100- ից աւելի մանկապարտէզի սաներ ներկայութեամբ եւ մասնակցութեամբ տեղի ունեցաւ 41-րդ Համադպրոցական խաղերի բացումը: 

«ԱԼԻՔ» - Երէկ՝ փետրւարի 8-ին շուրջ 1200 հանդիսատեսի, 567 աշակերտ-ուհիների եւ 100- ից աւելի մանկապարտէզի սաներ ներկայութեամբ եւ մասնակցութեամբ տեղի ունեցաւ 41-րդ Համադպրոցական խաղերի բացումը: Այս մասին տեղեկացնում է Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրային կապը:

Հարկ է նշել, որ 41-րդ Հմադպրոցական խաղերը համընկել են Հայոց ազգային «Թունեան» դպրոցի հիմնադրման 60  եւ «Նւարդ Գիւլբենգեան» դպրոցի հիմնադրման 50 ամեակներին:

Բացման արարողութեան գեղարւեստական բաժնում ելոյթներով հանդէս եկան հայոց ազգային «Արաքս» դպրոցի տարրական բաժնի երգչախումբը Մեղեդի Նազարեանի ղեկավարութեամբ, «Մարիամ» հաստատութեան երկսեռ երգչախումբը Գիտա Եասերիի ղեկավարութեամբ եւ Մխիթար Վարդին՝ «Միասնական շուրջպար» մեներգով:

Բացման արարողութեան ժամանակ մարզական վարժութիւնների կատարումներով հանդէս եկան Հայոց ազգային «Թունեան» դպրոցի աշակերտենը, իսկ մարզիկների շքերթից յետոյ աշակերտական երդումը կատարեց Սերւին Խոսրովեանը, մրցավարների երդումը՝ Էմելին Ղազարեանը:

Միջոցառման հաղորդավարներն էին Արւեստից միութեան Արւեստի դպրոցի սաները՝ Երազ Բանդարին, Մեղրի Սարխոշեանը, Ալէ Խալոյեանը եւ Անի Յովհաննիսեանը:

Օրւայ առիթով արտայայտւեցին Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նախագահ Գէորգ Վարդանն ու Մարզական միութեան վարչութեան նախագահ Արա Ջահանեանը:

Ծրագրի աւարտին իր հայրական օրհնանքով մասնակիցներին խօսք ուղղեց Սրբազան հայրը:

Նշենք, որ միջոցառմանը ներկայ էին թեմիս բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդի ներկայացուցիչը, Կրթական խորհրդի ներկայացուցիչը,
Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչները, Հայ Կաթողիկէ եկեղեցու քոյրերը, դպրոցների տեսուչներ եւ փոխտեսուչները, ծնողական խորհուրդները, ծնողները, միութիւների վարչութիւները եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտոնական վարչութեան ընկերները:

Մրցումները մեկնարկելու են այսօր՝ ժամը 16:00-ին:

Խաղերի ծրագիրը կարելի է ստանալ Հ.Մ.Ա.Կ.-ի պաշտօնական կայքէջից եւ թելեգրամից՝ www.araratorg.org, telegram.me/Araratorg:

Յարակից Հրապարակումներ

  • Աղօթք եւ օրհնութիւն Ս. Սարգիս եկեղեցում
    Աղօթք եւ օրհնութիւն Ս. Սարգիս եկեղեցում

    Յուլիսի 20-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան պարի անսամբլի անդամները, նախքան իրենց դէպի Հայաստան եւ Վրաստան ուղեւորութիւնն իրենց պատասխանատուների հետ միասին ներկայ գտնւեցին Ս. Սարգիս առաջնորդանիստ Մայր եկեղեցում՝ թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի աղօթքն ու օրհնութիւնն ստանալու համար: 

  • Հանդիպում Թեհրանի ուսումնա-դաստիարակչական գերատեսչութեան տնօրինութեան հետ
    Հանդիպում Թեհրանի ուսումնա-դաստիարակչական գերատեսչութեան տնօրինութեան հետ

    Յուլիսի 5-ին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպեց Թեհրանի ուսումնա-դաստիարակչական գերատեսչութեան տնօրինութեան հետ: 

  • Ուխտագնացութիւն Սրբոց Թարգմանչացն՝ Ս. Սահակայ եւ Ս. Մեսրոպայ տօների առիթով
    Ուխտագնացութիւն Սրբոց Թարգմանչացն՝ Ս. Սահակայ եւ Ս. Մեսրոպայ տօների առիթով

    Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ մեծագոյն սրբեր Ս. Սահակ եւ Մեսրոպի տօնը, այս տարի նշւեց յուլիսի 6-7-ին։ 

    Այդ առիթով թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ընկերակցութեամբ առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի եւ Արաքի այցելու հոգեւոր հովիւ՝ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի յուլիսի 6-ի առաւօտեան ժամանեց Արաք։

  • Հանդիպում եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ
    Հանդիպում եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ

    Յուլիսի 5-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպեց Թեհրանի եկեղեցիների Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ։ Հանդիպման ներկայ էր նաեւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու Շաքէ Եղիայեանը, որը միաժամանակ կապն է Եկեղեցական խորհուրդների հետ։

  • Հայրերի տօնը՝ Թեհրանում
    Հայրերի տօնը՝ Թեհրանում

    Տարիներ առաջ, թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան գեղեցիկ մտայղացումն ունեցաւ, առ ի գնահատանք մեր հայ հայրերի կոչումին, առաքելութեան եւ ծառայութեան, Ս. Մեծն Ներսէս Պարթեւ Հայրապետի տօնը Թեհրանի թեմում հռչակելու իբրեւ հայ հայրերի օր եւ տօն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։