Հա

Համայնք

Չորեքշաբթի, 22 Փետրւարի 2017 12:56

Սրբազան Հայրը մասնակցել է Պաղեստինին նւիրւած միջազագին համագումարին եւ հանդիպել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդի հետ

Փետրւարի 21-ին մեկնարկել է Պաղեստինի Ինթիֆադայի պաշտպանութեան 6-րդ համագումարը:

«alikonline.ir» - Ինչպէս արդէն տեղեկացրել ենք, երէկ՝ փետրւարի 21-ին մեկնարկել է Պաղեստինի Ինթիֆադայի պաշտպանութեան 6-րդ համագումարը:

Ինչպէս տեղեակցնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը, համագումարին հրաւիրւած էին նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը, թեմիս առաջնորդ Սրբազան Հայրն ու տարբեր կրօնների հոգեւոր առաջնորդները։

Բացման հանդիսաւոր արարողութիւնից առաջ,  Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին պատւոյ սրահում, առանձին-առանձին ողջունել է իրեն սպասող հիւրերին:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդին ջերմօրէն ողջունել է Սրբազան Հայրը, որին ուղեկցում էր Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը: Թեմակալ առաջնորդն այաթ. Խամենէիին է փոխանցել  Արամ Ա Վեհափառի ջերմ ողջոյններն ու բարեմաղթութիւնները: Իսլ. յեղափոխութեան առաջնորդը գոհունակութեամբ լսել է Վեհափառ Հայրապետի իրեն ուղղած ողջոյնն ու բարեմաղթութիւնները եւ խնդրել Սրբազանից, որ իր փոխադարձ ողջոյնները փոխանցի Արամ Ա Վեհափառին եւ մեր ժողովրդին: Վերջում Սրբազան Հայրը իր եւ ողջ իրանահայութեան յարգալից բարեմաղթութիւններն է փոխանցել այաթ. Խամենէիին՝ ցանկանալով նրան երկար եւ իմաստուն ղեկավարութիւն։

Բացման պաշտօնական հանդիսութեան աւարտին Սրբազան Հայրը հանդիպել է Լիբանանի եւ Սիրիայի խորհրդարանների նախագահների, Իսլ. յեղափոխութեան առաջնորդի գրասենեակի պատասխանատու հոջ. Գոլփայէգանիի եւ խորհրդաժողովին մասնակից այլ հիւրերի հետ:

Յարակից Հրապարակումներ

  • Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին
    Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին

    Չորեքշաբթի թւականիս ապրիլի 18-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներից տիկնայք Արփի Ալեքսանդր եւ Աշխէն Եղեայեանին եւ պարոնայք՝ Վարանդ Քուրքչեան, Յովիկ Մինասեան եւ Մարտիրոս Օհանջանեանին:

  • Այցելութիւն առաջնորդարան
    Այցելութիւն առաջնորդարան

    Երկուշաբթի ապրիլի 16-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց մի խումբ գերմանացի հոգեւորականների, ովքեր գործում են Միջին Արեւելքում, Թեհրանի Գերմանական եկեղեցու հոգեւոր հովւի համադրութեամբ:

  • Դատապարտում ենք Ամերիկայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի յարձակումը Սիրիայի վրայ եւ միաժամանակ զօրակցում ենք սիրիական պետութեան եւ ժողովրդին
    Դատապարտում ենք Ամերիկայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի յարձակումը Սիրիայի վրայ եւ միաժամանակ զօրակցում ենք սիրիական պետութեան եւ ժողովրդին

    Խիստ կերպով դատապարտում ենք ամերիկեան, անգլիական ու ֆրանսիական զինեալ ուժերի անարդարանալի, դատապարտելի, միջազգային օրէնքների հակառակ յարձակումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետութեան զինուժի եւ պատերազմական ռազմակայանների ու խաղաղ բնակչութեան վրայ։ Ամօթալի երեւոյթ է հաստատել, որ արաբական որոշ երկրներ, խորհրդակցաբար յարձակւող թշնամի զինեալ ուժերի եւ պետական այրերի հետ, անուղղակի կերպով մասնակից են եղել Սիրիայի վրայ կատարւած յարձակումներին։

  • Հրանուշ Յակոբեանն ընդունեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդին
    Հրանուշ Յակոբեանն ընդունեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդին

    Ապրիլի 11-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն ընդունեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Սարգիսեանին:

  • Ողջոյն քե՛զ՝ մա՛յր սուրբ եւ նւիրական
    Ողջոյն քե՛զ՝ մա՛յր սուրբ եւ նւիրական

    Ապրիլի եօթը քո մայրութեան տօնն է մա՛յր իմ անուշ ու քաղցր, ես ասում եմ տարւայ 365 օրերից իւրաքանչիւրն էլ քո տօնն է, որովհետեւ դու տարին 365 օր անընդհատ մայրացած հայ տունը վերածում ես «մատուռ»-ի, «ամրոց»-ի, «սիրոյ աղբիւր»-ի, «ճրագ»-ի, «երկրաւոր դրախտ»-ի։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։