Հա

Համայնք

Չորեքշաբթի, 08 Մարտի 2017 09:20

Արեւագալի արարողութիւնը Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում

Մեծ պահքի առաջին շաբաթից՝ փետրւարի 28-ից սկսեալ, Թեհրանի մեր եկեղեցիներում առաւօտեան պահերին կատարւել են Արեւագալի, իսկ երեկոները՝ Խաղաղական ու Հանգստեան ժամերգութիւններ:

«alikonline.ir» - Մեծ պահքի առաջին շաբաթից՝ փետրւարի 28-ից սկսեալ, Թեհրանի մեր եկեղեցիներում առաւօտեան պահերին կատարւել են Արեւագալի, իսկ երեկոները՝ Խաղաղական ու Հանգստեան ժամերգութիւններ: Այս մասին տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը: 

Փետրւար 28-ի առաւօտեան, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում կատարւեց Արեւագալի ժամերգութիւն: 

Յաւարտ ժամերգութեան, առաջնորդական փոխանորդ՝ Տ. Մակար եպս. Աշգարեանն անդրադարձաւ Մեծ պահքի հոգեւոր իմաստին, թէ ինչպէս քառասունօրեայ պահեցողութեան շրջանը հոգեպէս հաւատացեալի համար խորհրդանշում է՝ իմանալի Եգիպտոսից ելքը եւ մեղքի թօթափումով, Աստծու պատւիրանների կատարմամբ Աստծու խոստացած երկիր՝ Աստծու արքայութեանը երկարող, հոգեւոր ճամբորդութիւնը:

Յարակից Հրապարակումներ

  • Հանրապետական մաղթանք Մայիս 28-ի առիթով
    Հանրապետական մաղթանք Մայիս 28-ի առիթով

    Հայաստանի Հանրապետութեան հիմնադրամն 99-րդ տարեդարձի առիթով երէկ՝ մայիսի 26-ի առաւօտեան Թեհրանի Հայ առաքելական եկեղեցիներում մատուցւել է Հանրապետական մաղթանք, ապա հոգեհանգստեան արարողութիւն 1918 թւականին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի եւ այլ ճակատամարտերում իրենց կեանքը նւիրաբերած հայազգի մարտիկների հոգիների խաղաղութեան համար:

  • Աւագ ուրբաթ - կարգ թաղման
    Աւագ ուրբաթ - կարգ թաղման

    Աւագ ուրբաթը հանդիսանում է մարդացեալ Աստւածորդու Յիսուսի՝ իբրեւ «Խոնարհ ծառայ»-ի եւ զոհի երկրաւոր կեանքի, առաքելութեան, տառապանքի ու չարչարանքների աւարտն ու պսակումը, որը սակայն վերջակէտը չէր Քրիստոսի առաքելութեան: 

  • Աւագ Հինգշաբթին՝ Թեհրանի եկեղեցիներում
    Աւագ Հինգշաբթին՝ Թեհրանի եկեղեցիներում

    Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը կանխող Աւագ Շաբաթւայ  ընթացքին տեղի ունեցող եկեղեցական արարողութիւնների շրջագծում, Աւագ Հինգշաթին նկատւում է ամենաբովանդակալին: Այդ օր եկեղեցական արարողութիւնները սկսւում են առաւօտեան եւ իրենց աւարտին են հասնում կէս գիշերին, Քրիստոսի կեանքին ու առաքելութեանը իմաստ տւող երեք իրերայաջորդ հանգրւանների հետեւողութեամբ: 

  • Յիշատակ տասն կուսանաց
    Յիշատակ տասն կուսանաց

    Տասը կոյսերի յիշատակին նւիրւած այս օրւայ խորհուրդն իր անունը ստացած է Յիսուս Քրիստոսի խօսած առակից, որտեղ ներկայացնում էր մարդկային ընկերութիւնը կազմող երկու խմբերը, որոնք 10 կոյսերի թւով են հանդէս գալիս: Տասը թիւը խորհրդանշում է մարդկային ցեղի ամբողջութիւնը, որոնք երկուսի են բաժանւում՝ հինգը իմաստուն իսկ միւս հինգը՝ յիմար: 

  • Հանդիսաւոր ս. պատարագ Տեառն մերոց Յիսուսի Քրիստոսի գալստեան տօնի առիթով
    Հանդիսաւոր ս. պատարագ Տեառն մերոց Յիսուսի Քրիստոսի գալստեան տօնի առիթով

    Ապրիլի 9-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր պատարագ, Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքի առիթով:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։