Հա

Համայնք

Երեքշաբթի, 14 Մարտի 2017 09:30

Թեմակալ առաջնորդի ձեռամբ տեղի ունեցաւ «Յակոբեան» առեւտրա-արդիւնաբերական ընկերութեան նոր վաճառասրահի բացման արարողութիւնը

Մարտի 9-ին, Թեհրանի «Էսփինաս» հիւրանոցում ձեռամբ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի տեղի ունեցաւ «Յակոբեան» առեւտրա-արդիւնաբերական ընկերութեան նոր վաճառասրահի բացման արարողութիւնը:

«alikonline.ir» - Մարտի 9-ին, Թեհրանի «Էսփինաս» հիւրանոցում ձեռամբ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի տեղի ունեցաւ «Յակոբեան» առեւտրա-արդիւնաբերական ընկերութեան նոր վաճառասրահի բացման արարողութիւնը: Այս մասին տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը՝ նշելով, որ Սրբազան Հօրն ընկերկացում էին Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը եւ ազգային առաջնորդարանի դիւանապետ Սերոժ Օհանեանը: 

Հիւրանոցի մուտքի մօտ Սրբազան Հօրը դիմաւորեցին ընկերութեան տնօրէն Սմբատ Յակոբեանն ու նրա եղբայրը՝ Հարմիկ Յակոբեանը, հաստատութեան պաշտօնեաներն ու հրաւիրեալները։ Աղ ու հացի աւանդական օրհնութիւնից յետոյ Սրբազան Հայրը կտրեց մուտքի ժապաւէնը, որից յետոյ շրջեց վաճառասրահում, եւ շնորհաւորեց Յակոբեան եղբայրներին, յատկապէս՝ Սմբատ Յակոբեանին իրենց նախաձեռնող ու ապագայատես ոգու համար։ 

«Դուք ձեր այս ինքնատիպ ասպարէզով մեծ ներդրում էք բերել եւ բերում Իրանի Իսլամական Հանրապետութեան առեւտրա-արդիւնաբերութեան գործին եւ սա մեզ համար եւս մեծ պատիւ է եւ հպարտութեան առիթ»,- ասաց Սրբազան Հայրը՝ յաւելելով. «Ի սրտէ շնորհաւորում եւ գնահատում եմ ձեզ՝ մաղթելով յաջողութիւն եւ առաւել արդիւնաւէտ գործունէութիւն»։ 

Հանդիսութեան, ի շարս այլ հրաւիրեալների, ներկայ էին նաեւ Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնական վարչութեան նախագահ Գէորգ Վարդանեանն ու բազմաթիւ գործակիցներ։

Յարակից Հրապարակումներ

  • Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին
    Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին

    Չորեքշաբթի թւականիս ապրիլի 18-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներից տիկնայք Արփի Ալեքսանդր եւ Աշխէն Եղեայեանին եւ պարոնայք՝ Վարանդ Քուրքչեան, Յովիկ Մինասեան եւ Մարտիրոս Օհանջանեանին:

  • Այցելութիւն առաջնորդարան
    Այցելութիւն առաջնորդարան

    Երկուշաբթի ապրիլի 16-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց մի խումբ գերմանացի հոգեւորականների, ովքեր գործում են Միջին Արեւելքում, Թեհրանի Գերմանական եկեղեցու հոգեւոր հովւի համադրութեամբ:

  • Դատապարտում ենք Ամերիկայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի յարձակումը Սիրիայի վրայ եւ միաժամանակ զօրակցում ենք սիրիական պետութեան եւ ժողովրդին
    Դատապարտում ենք Ամերիկայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի յարձակումը Սիրիայի վրայ եւ միաժամանակ զօրակցում ենք սիրիական պետութեան եւ ժողովրդին

    Խիստ կերպով դատապարտում ենք ամերիկեան, անգլիական ու ֆրանսիական զինեալ ուժերի անարդարանալի, դատապարտելի, միջազգային օրէնքների հակառակ յարձակումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետութեան զինուժի եւ պատերազմական ռազմակայանների ու խաղաղ բնակչութեան վրայ։ Ամօթալի երեւոյթ է հաստատել, որ արաբական որոշ երկրներ, խորհրդակցաբար յարձակւող թշնամի զինեալ ուժերի եւ պետական այրերի հետ, անուղղակի կերպով մասնակից են եղել Սիրիայի վրայ կատարւած յարձակումներին։

  • Հրանուշ Յակոբեանն ընդունեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդին
    Հրանուշ Յակոբեանն ընդունեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդին

    Ապրիլի 11-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն ընդունեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Սարգիսեանին:

  • Ողջոյն քե՛զ՝ մա՛յր սուրբ եւ նւիրական
    Ողջոյն քե՛զ՝ մա՛յր սուրբ եւ նւիրական

    Ապրիլի եօթը քո մայրութեան տօնն է մա՛յր իմ անուշ ու քաղցր, ես ասում եմ տարւայ 365 օրերից իւրաքանչիւրն էլ քո տօնն է, որովհետեւ դու տարին 365 օր անընդհատ մայրացած հայ տունը վերածում ես «մատուռ»-ի, «ամրոց»-ի, «սիրոյ աղբիւր»-ի, «ճրագ»-ի, «երկրաւոր դրախտ»-ի։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։