Հա

Համայնք

Երեքշաբթի, 14 Մարտի 2017 09:00

Շարունակւում է Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան շինարարական աշխատանքները

Թեհրանի Զէյթուն քաղաքամասում երկարամեայ անցեալ ունեցող մարզա-մշակութային միութիւն՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնը, մօտաւորապէս հինգ տարի է ինչ շինարարական վերանորոգչական աշխատանք է իրականացնում: Յիշեալ աշխատանքների եւ վերջին զարգացումների մասին հարցազրոյց ենք ձեռնարկել միութեան վարչութեան նախագահ Ֆրեդրիկ Աշուղեանի եւ փոխնախագահ Էդիկ Շահբազեանի հետ:

Թեհրանի Զէյթուն քաղաքամասում երկարամեայ անցեալ ունեցող մարզա-մշակութային միութիւն՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնը, մօտաւորապէս հինգ տարի է ինչ շինարարական վերանորոգչական աշխատանք է իրականացնում: Յիշեալ աշխատանքների եւ վերջին զարգացումների մասին հարցազրոյց ենք ձեռնարկել միութեան վարչութեան նախագահ Ֆրեդրիկ Աշուղեանի եւ փոխնախագահ Էդիկ Շահբազեանի հետ:

Անդրադառնալով միութեան վերակառուցւող ֆասադի մասին միութեան վարչութեան նախագահը նշեց. «Աւելի քան տասը օր է ինչ ձեռնարկել ենք ֆասադի շինարարական աշխատանքները եւ յուսանք, որ դժւարութեան դիմաց չկանգնելու դէպքում մինչեւ մարտի 20-ը այն իր աւարտին հասցնենք, որից յետոյ զբաղւելու ենք բակի տարածքի շինարարական աշխատանքներով, որը ինքնին ծաւալուն գործ է: Բակի տարածքը հետեւեալ օգտագործումների համար ենք նախատեսել՝ նախ մտադիր ենք այն շահագործել մարզական աշխատանքների համար: Ըստ հնարաւորին յատակը ծածկելու ենք այնպիսի նիւթով, որը կարելի լինի օգտագործել թէ՛ կանգառի եւ թէ՛ մարզական աշխատանքների նպատակներով:

Բակի մարզական օգտագործման ոլորտներն են՝ բասկետբոլ, վոլիբոլ եւ ֆուտսալ մարզաձեւերը, իսկ ֆուտբոլ մարզաձեւի համար տարածքը բաւարար չլինելու պատճառով միայն կօգտագործենք փորձերի համար, աւելացնեմ նաեւ, որ ֆուտսալ մարզաձեւում միութիւնը երկրի մակարդակում բարեյաջող տեղեր է զբաղեցնում: Բակի մի բաժնում մանկական խաղավայր ենք նկատի առել եւ այն օժտել սահնակով, ճօճանակով եւ ...: Տարբեր միջոցառումների ժամանակ եւս բակը ծառայելու է, որպէս կանգառ: Յուսանք, որ գարնան սկսենք այդ աշխատանքները, իհարկէ աւելացնենք, որ այդ ուղղութեամբ քաղաքապետարանը ինչ-որ խոստումներ է տւել, քանի որ հսկայ գումարների դիմաց ենք կանգնած: Պետական կապեր հաստատելու առումով մեծ ներդրում է ունեցել Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութ եան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը: Օրեր առաջ ութերորդ շրջանի քաղաքապետի տեղակալ պրն. Ֆաթահեանը, քաղաքապետարանի եւ խորհրդարանի կապ պրն. Ալիփուրը եւ դոկտ. Խանլարեանն այցելեցին միութիւն եւ զրոյց գնաց միութեան շինարարական աշխատանքների մասին:

Անցեալ հինգ տարիներին փորձել ենք կապեր հաստատել քաղաքապետարանի, Մարզանքի նախարարութեան, կուսակալութեան եւ այլ կենտրոնների հետ, սակայն դժբախտաբար մինչ օրս պետական կառոյցներիցորեւէ աջակցութիւնչենքստացել, յուսանք դա իրականանայ ապագայում:

Անդրադառնալով միութեան նորակառոյց կենտրոնի շինարարական աշխատանքներին նշենք, որ այն սկսւել է հինգ տարի առաջ, թէեւ սկզբում նախատեսւած էր մէկուկէս տարւայ ժամանակահատւած, սակայն նիւթական հարցերի բերումով գործը անընդհատ երկարաձգւում է, միւս կողմից շինանիւթերի գներն են աճ արձանագրում: Առայժմ աւարտին է հասել նորակառոյց շէնքի մէկ սրահը եւ չորս գրասենեակների աշխատանքները եւ շահագործւում է վերելակը, իսկ այսօր մեկնարկել է ֆասադի աշխատանքը:

Նորակառոյց շէնքի շինարարական աշխատանքների նիւթականը ապահովելու նպատակով հիմնականում երկու աղբիւրներ են եղել՝ նախ ինչպէս միշտ ժողովուրդը իր նւիրատւութիւններով եւ ինչու չէ բարոյական ներդրումներով, իսկ անժխտելի է ազգային իշխանութեան դերը, որը միշտ նեցուկ է հանդիսացել միութեանը եւ շինարարական աշխատանքների գծով յատկացրել է Պատգամաւորական ժողովի կողմից հաստատւած բիւջէն:

Իհարկէ հնարաւոր չէ թւարկել բոլոր բարերարների անունները եւ անհատ առ անհատ շնորհակալութիւն յայտնել, բայց ցանկանում եմ նշել մի քանի անուններ՝ Հենրիկ Տէր-Ղուկասեան, Ժոզէֆ Մեհրաբեան, Սաքօ Մեհդիխանեան, Մարտիկ Յակոբեան եւ Սամիկ Տէր-Պետրոսեան, ովքեր ոչ միայն նիւթական առումով, այլ նաեւ խրախուսիչ դեր են ունեցել եւ ամենադժւարին պայմաններում միշտ յուսադրել են մեզ:

Նորակառոյց այս շէնքի երկրորդ յարկը «Զարթօնք» սրահն է, եւ հիմնականում երեք նպատակներով ենք օգտագործում՝ մշակութային միջոցառումներ, կանանց մարմնամարզման կենտրոն եւ երեկոյեան ամբողջշաբաթւայ կտրւածքով այն ծառայում է որպէս ընթրիքների հաւաքատեղի ճաշարան, ուր կենդանի երաժշտութիւն է հնչում Հայաստանից հրաւիրած երգիչ-երգչուհիների միջոցով: Նշելի է նաեւ, որ աստիճանաբար վերանորոգւել է նաեւ «Սուքերեան» սրահը, արդէն վերանորոգւած է առաստաղը, մտադիր ենք ձեւաւորել նաեւ յատակը եւ պատերը եւս»:

Անդրադառնալով նորակառոյց շէնքին, զրուցակիցները նշել են. «Նորակառոյց շէնքի իւրաքանչիւր գրասենեակ ունի իր ուրոյն անւանումը, ինչպէս վարչութեան գրասենեակը, որը կրում է Արցախի զոհւած ազատամարտիկ Արմէն Յովհաննիսեանի անունը, այլ գրասենեակ նւիրել ենք Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիների նահատակների յիշատակին, ունենք սկաուտական, երէցների, արւեստից բաժանմունքների համար նախատեսւած գրասենեակները, որոնք շաբաթւայ ընթացքում ծառայում են որպէս ժողովատեղիներ»:

Ահաւասիկ այն ամէնը, որը իրականացել եւ իրականանում է միութեան յարկի տակ, յուսանք շուտով աւարտւեն բոլոր աշխատանքները եւ միութիւնը լիարժէք շահագործման յանձնւի:

Զրոյցը վարեց ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։