Հա

Համայնք

Հինգշաբթի, 16 Մարտի 2017 09:50

Արեւագալի արարողութիւն Սրբոց Թարգմանչաց եկեղեցում

Մարտի 14-ին Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում կատարւեց Արեւագալի արարողութիւն, որտեղ ներկայ էին թեմիս առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, առաջնորդական փոխանորդ՝ Տ. Մակար եպս. Աշգարեանը, բոլոր քահանայ հայրերը եւ հաւատացեալ ժողովուրդը:

«alikonline.ir» - Մարտի 14-ին Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում կատարւեց Արեւագալի արարողութիւն, որտեղ ներկայ էին թեմիս առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, առաջնորդական փոխանորդ՝ Տ. Մակար եպս. Աշգարեանը, բոլոր քահանայ հայրերը եւ հաւատացեալ ժողովուրդը: Այս մասին տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը: 

Արարողութեան աւարտին քարոզեց Սրբազան Հայրը՝ նշելով, որ Մեծ պահքի Արեւագալի արարողութիւնները մեր եկեղեցու ամենաներշնչող եւ մեզ դէպի Աստւած առաջնորդող արարողութիւններից են: 

«Մարդկային մեր հողեղէն էութեամբ, մեզանից իւրաքանչիւրն ինչ դիրքի եւ պաշտօնի մէջ էլ որ լինի, սխալւում է եւ երբեմն մեղք է գործում եւ կարիք ունի առ Աստւած դարձի, որպէսզի իր հոգին, միտքը եւ սիրտը մաքրէ եւ կարողանայ Աստծուն ասել՝ ով Տէր, մաքուր սիրտ հաստատիր իմ մէջ»,- իր քարոզում ասաց Սրբազան Հայրը՝ յաւելելով. «Մեծ պահքի շրջանին, կոչւած ենք առաւել եւս մեր միտքը, սիրտն ու հոգին զօրացնել այն բիւրեղացնելով եւ մաքրելով: Ապաշխարութեան այս շրջանը հոգեւոր կրակ է, որի բոցից պիտի անցնենք այրելով ոչ քրիստոնէական եւ ոչ մարդկային զգացումները, որպէսզի բիւրեղացած հասնենք ճանապարհի վերջաւորութեան, որը Քրիստոսի հրաշափառ յարութեան արժանանալն է»:

Յարակից Հրապարակումներ

  • Արեւագալի արարողութիւն Ս. Սարգիս եկեղեցում
    Արեւագալի արարողութիւն Ս. Սարգիս եկեղեցում

    Արարողութեան աւարտին քարոզեց Սրբազան Հայրը՝ նշելով, որ Մեծ Պահքը, մեր հոգին դէպի Աստւած առաջնորդող ամենահարստացուցիչ ժամանակահատւածն է, եւ Արեւագալի արարողութիւնները մեզ մղում են, որպէսզի հետեւենք մեր Փրկչի կեանքի օրինակին: 

  • Արեւագալի արարողութիւնը Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում
    Արեւագալի արարողութիւնը Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում

    Մեծ պահքի առաջին շաբաթից՝ փետրւարի 28-ից սկսեալ, Թեհրանի մեր եկեղեցիներում առաւօտեան պահերին կատարւել են Արեւագալի, իսկ երեկոները՝ Խաղաղական ու Հանգստեան ժամերգութիւններ:

  • Շարունակւում է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հայրապետական այցը
    Շարունակւում է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հայրապետական այցը

    Հինգշաբթի, դեկտեմբերի 15-ի առաւօտեան Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետը, շքախմբի ուղեկցութեամբ այցելեց Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատունը: Ուրբաթ, դեկտեմբերի 16-ին Սրբոց Թարգմանչաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի ձեռամբ մատուցւեց Հայրապետական ս. պատարագ, որի ընթացքում նա իր պատգամը յղեց հոծ բազմութեանը, վերջում տեղի ունեցաւ աջհամբոյր:

  • Այցելութիւն՝ Սրբոց Թարգմանչաց եկեղեցի
    Այցելութիւն՝ Սրբոց Թարգմանչաց եկեղեցի

    Մէկ շաբաթ է, որ սկսւել են Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու նորոգութիւնները, որոնք կատարւում են 8-րդ շրջանի Քաղաքապետարանի միջոցով:
    Սոյն առիթով, չորեքշաբթի հոկտեմբերի 26-ին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանի եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցական խորհրդի անդամների, եկեղեցի այցելեց վերահասու լինելու նորոգութեան աշխատանքներին:

  • Սրբոց Թարգմանչաց եկեղեցին նորոգւում է
    Սրբոց Թարգմանչաց եկեղեցին նորոգւում է

    Երկուշաբթի, հոկտեմբերի 17-ից սկսւել են Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու նորոգութիւնները: Եկեղեցու խորհրդի գրաւոր դիմումների եւ հետեւողականութեան շնորհիւ, Թեհրանի 8-րդ շրջանի քաղաքապետարանի միջոցով եկեղեցու ներքին պատերը նորոգւելու եւ ներկւելու են:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Տնտեսական առումով ինչպիսի՞ն կը լինի իրանական 1396 տարին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։